Բավ է պառակտվել
11-10-2021 19:43

Հայաստանում կարող է արգելվել կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների մուտքը ռեստորաններ ու ժամանցի վայրեր առանց ՊՇՌ թեստի

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է կարանտինի երկարաձգման և կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումների ներդրման մասին որոշման նախագիծը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության ղեկավար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք աշխատում ենք կարանտինը երկարաձգելու որոշման վրա և, հիմնվելով այլ երկրների փորձի վրա, դիտարկում ենք սահմանափակումների ներդրման հնարավորությունը՝ կապված ժամանցի վայրերի, համերգների, ռեստորանների այցելությունների հետ», - ասաց նա:

Ավանեսյանը հաստատեց, որ նոր սահմանափակումները, այդ թվում, կարող են ենթադրել, որ չպատվաստված քաղաքացիները կամ ՊՇՌ թեստ չունեցողները չեն կարողանա այցելել ռեստորաններ:

«Այժմ մենք աշխատում ենք դրա վրա՝ ուսումնասիրում ենք փորձը, թե ինչպիսին պետք է լինեն կարգավորման մեխանիզմները: Մոտ ապագայում՝ երկու շաբաթվա ընթացքում, մենք արդեն կունենանք նախնական նախագիծն», - ասաց նա: