Բավ է պառակտվել
23-02-2021 11:07

ԵԱՏՄ շուկան շարունակում է մնալ առանցքային Հայաստանի տնտեսական անվտանգության համար. ԱԳՆ

Կորոնավիրուսային համաճարակը բացասաբար է ազդել ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործունեության վրա, բայց Միությունը շարունակում է կարևոր դեր ունենալ Հայաստանի տնտեսության համար:

Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կնպաստի եվրասիական ինտեգրման գործընթացներին: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովում քննարկումների ժամանակ:

Նրա խոսքերով, Եվրասիական տնտեսական միության հիմնադրումից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցել է տնտեսական համագործակցության խորացման գործընթացին: Նման համագործակցության արդյունքում, մինչև 2020 թ.-ի առաջին եռամսյակը, չնայած առկա տնտեսական դժվարություններին, ԵԱՏՄ-ում նկատվում էր ապրանքաշրջանառության աճ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ցուցանիշների բարելավում, ասել է նախարարը:
Առևտրի ծավալները սկսել են նվազել անցյալ տարվանից՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված արգելափակման և քաղաքացիների մուտքի արգելքի հետևանքով:

Այվազյանը շեշտել է, որ ԵԱՏՄ-ում տնտեսական անբարենպաստ իրավիճակը դեռ պահպանվում է, 2021 թվականի վերջին ԵԱՏՄ տնտեսությունը կկրճատվի 3,9% -ով:

Այնուամենայնիվ, օբյեկտիվ բնույթի այս բոլոր բացասական միտումներով հանդերձ, եվրասիական շուկան չափազանց կարևոր է հայկական արտահանման համար, ասել է արտգործնախարարը: Նա նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների սերտ համագործակցությունը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանն ու անվտանգությանը: