Բավ է պառակտվել
26-11-2013 19:59

Ուկրաինական «Ռոշեն» ընկերությունը ապագայում կկարողանա իր արտադրանքը արտահանել ռուսական շուկա:

Ուկրաինական «Ռոշեն» ընկերությունը ապագայում կկարողանա իր արտադրանքը արտահանել ռուսական շուկա: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են ՌԴ «Ռոսպոտրեբնադզոր»-ից:

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, «Ռոսպոտրեբնադզոր»-ում հանդիպում է կայացել Ուկրաինայի սպառողների իրավունքների պաշտպանության պետական տեսչության ղեկավարության հետ:

Հենց այդտեղ էլ նշվել է, որ կկատարվեն քայլեր, որոնք թույլ կտան «Ռոշեն» ընկերության արտադրանքը ռուսական շուկա արտահանելու փուլային ընթացակարգ սկսել: