Բավ է պառակտվել
20-09-2019 15:39

Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը

“Ռուսաստանի երկաթուղիներ” (ՌԵՈւ) պետական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի իշխանությունների հետ համաձայնագիրը, պնդելով, որ իշխանություններն արգելափակում են նրա գուստր ձեռնարկության՝ “Հարավկովկասյան երկաթուղի” (ՀԿԵՈւ) գործունեությունը, որը կառավարում է հայկական երկաթուղին։ Այդ մասին RTVI-ին հայտնել է նրա աղբյուրը, որը լավատեղյակ է Ռուսաստանի և Հայաստանի միջև անցկացվող բանակցությունների ընթացքին: Տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում։

ՀԿԵՈւ մամլո ծառայությունը չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը։

ՌԵՈւ-ի հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ լարվել են անցկացված խուզարկություններից և Երևանի կողմից ՀԿԵՈւ դեմ քրեական գործեր հարուցելուց հետո։

2018թ օգոստոսին ընկերության գրասենյակում խուզարկություններ են անցկացվել 19 հազ ԱՄՆ դոլար հարկ չվճարելու կասկածանքով։ ՀԿԵՈւ-ում պատմում էին, որ ուժայինները բռնագրավել են բոլոր փաստաթղթերը։ Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ասել է, որ “ընկերության շուրջ տեղի են ունենում որոշ իրավաբանական գործընթացներ”, բայց կոչ է արել “ողբերգություն չսարքել”։

Դեկտեմբերին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով վարչությունը հայտարարել է հանրապետության տրանսպորտի նախկին փոխնախարարի դեմ քրեական գործ հարուցելու մասին: Ըստ քննության վարկածի՝ նա թաքցրել է “Հարավկովկասյան երկաթուղու” ստուգումների ընթացքում հայտնաբերված չարաշահումները:

Նույն ամսվա վերջում հանրապետության ՔԿ-ն հայտարարել է, որ ուսումնասիրում է ՀԿԵՈւ վերջին 10 տարվա գործունեությունը, 226,8 մլն․ դոլար ներդրումների արդյունավետությունը ստուգելու նպատակով։ Ի պատասխան՝ ընկերությունը հայտարարել է, որ քննությունը “կողմնակալ է”։

RTVI- ի աղբյուրի համաձայն՝ ընդհանուր առմամբ յոթ գործ է հարուցվել ՀԿԵՈւ-ի դեմ, որոնք միացվել են մեկ վարույթում։ Խուզարկությունների ընթացքում ընկերությունից վերցվել է փաստաթղթերի ամբողջ արխիվը՝ ստեղծման օրվանից մինչև 2018թ․, ինչը մեծապես բարդացնում է ՀԿԵՈւ-ի ներկայիս գործունեությունը, հայտնել է RTVI-ի զրուցակիցը:

Ընկերությունը փորձել է վերադարձնել փաստաթղթերը դատարանի միջոցով, սակայն նրան մերժել են:

Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունը ֆինանսական պահանջները համարում է անհիմն: Նրանք շեշտում են, որ “ՀԿԵՈւ-ի գործունեության ավելի քան 10 տարվա ընթացքում ընկերությունում հարկային մարմինների ստուգումների ընդհանուր ժամանակը կազմել է 3 տարի»: Բացի այդ, վերջին տարիներին կազմակերության աուդիտն իրականացնում է PricewaterhouseCoopers ընկերությունը:

Ըստ RTVI-ի զրուցակցի, եթե Հայաստանը չցանկանար ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ, այլ լուծել իրավիճակը՝ կդիմեր միջազգային դատարան:

“Համաձայնագրով նախատեսված է, օրինակ, դիմել Փարիզում գտնվող արբիտրաժ` պայմանագրի կատարման վիճելի հարցերը լուծելու համար, սակայն դրա փոխարեն հայկական կողմը նախընտրեց ճնշում գործադրել քրեական գործերի “դամոկլյան սուրի” միջոցով”, - նշել է աղբյուրը:

Կոնֆլիկտային իրավիճակը փորձել են լուծել կառավարական մակարդակով: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը բանակցություններ է վարել համապատասխան նախարարության և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Մոսկվան առաջարկել է փակել քրեական գործը։ Փոխարենը՝ պատրաստ էին օգնել Երևանին լրացուցիչ ներդրումներով։ Ռուսաստանը նաև առաջարկել է անցկացնել նոր անկախ ստուգում, եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն պարզապես հետ կանչել իրենց բողոքները։

“Երկխոսությունը ոչ մի արդյունք չտվեց, ինչի պատճառով Մոսկվան քննարկում է Հայաստանի հետ պայմանագրի դադարեցման հնարավորությունը”, - պատմել է RTVI-ի աղբյուրը:

Բանակցութնունների անարդյունավետության փաստը պաշտոնապես հաստատել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարույթունում։

“Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ ՀԿԵՈւ-ն չի կարող նորմալ աշխատել. բռնագրավվել են վերջին 10 տարվա բոլոր փաստաթղթերը, ներկայացվել են անհիմն մեղադրանքներ և չի տրվել որևէ երաշխիք: Անտեսվում են մեր փաստարկներն այն մասին, որ ավելի վաղ անցկացված ստուգումները խախտումներ չեն հայտնաբերել, ինչպես նաև կոնցեսիայի դույթների կատարման փաստարկները”, - RTVI-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը։

Նա նաև հաստատել է, որ ռուսական կողմը սկսել է Հայաստանի երկաթուղու կառավարման պայմանագրի վաղաժամկետ խզման “հարցի մանրակրկիտ ուսումնասիորթյունը”։

Ի պաասխան RTVI-ի հարցմանը՝ ՌԵՈւ-ում այդ տեղեկությունը ոչ հաստատել են, ոչ՝ հերքել։

Միաժամանակ, “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության աշխատակիցների հետ սեպտեմբերի 18-ին անցկացված հանդիպմանը ՌԵՈւ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինն ասել է, որ ընկերության համար կարևոր է գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև նշել է, որ ՀԿԵՈւ-ն Հայաստանում խոշոր գործատուներից մեկն է․ ընկերությունում աշխատում է ավելի քան երեք հազար մարդ։

Հայկական կողմը շարունակում է պնդել “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության նկատմամբ անցկացված քննության օրինականության վրա:

“Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ն “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է “ՀԿԵՈւ” ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Հայաստանի երկաթգծի ենթակառուցվածքը հանձնվել է “ՀԿԵՈւ” ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման համաձայն 2008թ. փետրվարի 13-ին կնքված պայմանագրի։ Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով: