Բավ է պառակտվել
25-08-2021 23:17

Ռուսաստանը Հայաստանի ու ևս վեց երկրի հետ ավելի քան 2 մլրդ․ եվրոյի պայմանագրեր է կնքել «Բանակ-2021» ֆորումին

«Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին Ռուսաստանը պայմանագրեր է կնքել երկրի ավանդական գործընկեր հանդիսացող մի շարք երկրների հետ։ Այս մասին օգոտոսօ 25-ին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։

«Այսօր հանձնվել է չորս և ստորագրվել 41 պետական պայմանագիր

«Այսօր հանձնվեց չորս և ստորագրվեց 41 պետական պայմանագիր ռազմարդյունաբերական համալիրի 27 ձեռնարկությունների հետ ավելի քան 500 միլիարդ ռուբլի արժողությամբ »,-ասել է Կրիվորուչկոն:

Նրա խոսքով, այս պետական պայմանագրերի իրականացման արդյունքում Ռուսաստանի զինված ուժերը (ԶՈւ) կհամալրեն ավելի քան 1,3 հազար նոր տեսակի տեխնիկայով, կվերանորոգեն և արդիականացնեն ավելի քան 150 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա:

Այսպես, նույն օրն ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը Ուրալի տրանսպորտային ինժեներական նախագծման բյուրոյի հետ կնքեց «Շտուրմ» ծանր գրոհային ռոբոտային համալիրի նախատիպի մատակարարման պայմանագիրը:

Ֆորումում կնքվեց նաև «Արտադրության և տեխնոլոգիական կոմպլեկտացիայի 766-րդ վարչություն» ԲԲԸ-ի հետ «Ուրան-14» ռոբոտային հրդեհաշիջման համակարգերի արտադրության և մատակարարման պայմանագիրը։ Հաղորդվել է նաև «Ստրելա» ԳԱՁ հետ պայմանագրի կնքման մասին` «Տերմիտ» և «Պլատֆորմա» ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար:

«Բանակ-2021» ֆորումը բացվել է երեկ Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքի «Պատրոտ» այգում: Օգոստոսի 28-ին ավարտվող ֆորումին կցուցադրվի Ռուսաստանի և արտերկրների 1.4 հազար ձեռնարկությունների շուրջ 28 հազար ցուցանմուշ: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը կցուցադրի սարքավորումների արտադրության ավելի քան 300 մոդել: Այս տարի զուգահեռաբար մեկնարկեցին VII միջազգային բանակային խաղերը: Դրանց մասնակցում են աշխարհի 44 բանակների զինվորականներ: