Բավ է պառակտվել
26-02-2020 19:13

Ռուսաստանը պարզեցնում է նավթամթերքի մատակարարումը Հայաստան

Չորեքշաբթի Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանից Հայաստան նավթամթերք արտահանելիս ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագիրը չեղյալ հայտարարելու մասին արձանագրությունը: Տեքստը հրապարակված է Դումայի էլեկտրոնային շտեմարանում:

Համապատասխան փոփոխություններն առաջարկվում է կատարել բնական գազի, նավթամթերքների և չմշակված ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրում:

Արձանագրության տեքստի համաձայն, Հայաստանին մատակարարվող 95-ից ցածր օկտանային թվով ավտոմեքենաների համար նախատեսված բենզինի և նավթային հեղուկ պարաֆինի հայտարարագրումն “իրականացվում է առանց Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրի կիրառման”: Միևնույն ժամանակ, այդ ապրանքների համար ժամանակավոր մաքսային հայտարարագրերը, որոնք ներկայացվել են համաձայն ինդիկատիվ հաշվեկշիռների և 2019 թվականի արձանագրության՝ համարվում են չներկայացված, եթե արտադրանքը չի արտահանվել:

Վավերացման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն կողմերի՝ անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին փոխադարձ տեղեկացումից 15 օր անց։