Բավ է պառակտվել
20-04-2016 14:22

Ռուսաստանն արգելել է Թուրքիայից սմբուկների ներմուծումը

Ռուսաստանն ապրիլի 25-ից ժամանակավորապես արգելք է սահմանում Թուրքիայից սմբուկի ներմուծման համար։
 ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման միջոցառումը պայմանավորված է «Թուրքիայից Ռուսաստանում կարանտինային համարվող օրգանիզմներով վարակված սմբուկների ստացմամբ»։

Ռուսաստանը հունվարի 1-ից արգելել էր Թուրքիայից որոշ բանջարեղենների ու մրգերի ներմուծումը։
Էմբարգոն սահմանվել էր այն բանից հետո, երբ թուրքական օդուժը խոցել էր Սիրիայում հատուկ գործողությունների մասնակցող ռուսական Սու-24 ինքնաթիռը։
2016 թվականի գարնանը ռուսական գերատեսչությունը հայտարարել է որոշ մթերքների ներմուծումը ևս սահմանափակելու մտադրության մասին, քանի որ դրանք չեն համապատասխանում սանիտարական չափանիշներին։
«Ռոսսելխոզնադզոր»-ը հաղորդել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ռուսաստանը հնարավոր է՝ դադարեցնի Թուրքիայից որոշ արտադրանքի ներմուծումը՝ ներառյալ կանաչեղենն ու ընկուզեղենը։