Բավ է պառակտվել
17-03-2022 10:54

Ռուբլին շարունակում է աճը դոլարի և եվրոյի նկատմամբ

Մոսբորսայի տվյալների համաձայն՝ մարտի 17-ի առավոտյան սակարկությունների բացման պահին ռուբլին վեցերորդ օրն անընդմեջ արժեվորվում է դոլարի և եվրոյի նկատմամբ։

Այսպես, Մոսկվայի ժամանակով ժամը 10:07-ին իրավիճակի համաձայն՝ «վաղը» հաշվարկներով ամերիկյան արժույթը արժեզրկվում է 2,9 ռուբլով՝ մինչև 105,1 ռուբլի, եվրոն՝ 2,35 ռուբլով (115,35)։

Ռուսական արժույթի փոխարժեքը փլուզվեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից և դրան հաջորդած արևմտյան պատժամիջոցների մի քանի փուլից հետո։ Դոլարի և եվրոյի արժեքը հասավ համապատասխանաբար 121,53 ռուբլու և 132,42 ռուբլու, ապա սկսվեց անկումը։

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ պատժամիջոցների թեման շոշափվում է ռուս-ուկրաինական ընթացող բանակցություններում, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել։
Միաժամանակ, ռուբլու ամրապնդումը զսպում է դեֆոլտի հարցը։ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի խոսքով, ռիսկեր կան, որ Ռուսաստանի սուվերեն եվրապարտատոմսերի դիմաց արտարժույթով վճարները վերջնական հասցեատերերին չեն հասնի։