Բավ է պառակտվել
07-06-2019 21:43

Նիկոլ Փաշինյանը ՊՄՏՀ-ում խոստացել է “Հայաստանը դրախտի վերածել տաղանդաոր մարդկանց համար”

Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողով - 2019-ին (ՊՄՏՀ) իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հայաստանը տաղանդավոր մարդկանց համար դրախտի վերածելու մտադրության մասին։

“Մենք տեսնում ենք Հայաստանի ապագան նորարարական տնտեսության զարգացման մեջ: Այն Հայաստանի նման պետության համար չունի այլընտրանք: Մեզ համար առաջնային է տեխնոլոգիական ոլորտը: Այս առումով մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի կրթությունը”,- ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի, երկրի հիմնական կապիտալը մարդիկ են, և կառավարության գործողություններն ուղղված են իր քաղաքացիներ ստեղծագործական, մտավոր և գործարար ներուժի ազատ իրականացման համար պայմաններ ստեղծելուն:

Նա նաև նշել է, որ Հայաստանը խորհրդային տարիներից ժառանգել է ֆիզիկայի և մաթեմատիկայի լավ դպրոց, և այսօր ամեն ինչ անում է այդ ներուժը հնարավորինս համախմբելու և օգտագործելու համար:

“Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճել է 5 անգամ: Այն դարձել է երկրի տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը և նրա ամենախոստումնալից ոլորտը”,-ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նշել է, որ կրթություն և նորարարություն, համագործակցություն և ինտեգրում, իրավունքի գերակայության հաստատում և լավ կառավարումն այն ուղղույթուններն են, որտեղ առկա է հնարավոր առավելությունը, որը թույլ կտա լիարժեքորեն օգտագործել երկրի ռեսուրսները և հասնել կայուն տնտեսական զարգացում ապահովող պայմանների:

“Մենք գտնում ենք, որ Հայաստանն արդեն այդ ուղղու վրա է: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 7.1 տոկոս”,- տեղեկացրել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը միջազգային բիզնեսին հրավիրել է ներդրումներ իրականացնել Հայաստանում։ “Մենք նույնիսկ պոտենցիալ ներդրողների համար կարգախոս ունենք․մենք հրավիրում նեք նրանց Հայաստան հարստանալու և մեր երկիրն ավելի հարստացնելու”,-եզրափակել է նա: