Բավ է պառակտվել
17-11-2016 12:06

Մենք հազար թելերով կապված ենք ռուսական տնտեսության հետ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ է համարում ԵՏՄ–ին միանալու Երեւանի որոշումը, քանի որ Երեւանն արդյունքում շատ բան է շահում դրանից։ Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Կոնկրետ Հայաստանի համար ԵՏՄ մտնելը, ցավոք, համընկավ այդ միության լոկոմոտիվ հանդիսացող ՌԴ–ում տնտեսական վիճակի վատթարացման հետ, որը կիրառված պատժամիջոցների հետեւանքն էր։ Բնականաբար, մեր տնտեսությունը շատ փոքր է, մենք հազար թելերով կապված ենք ռուսական տնտեսության հետ։ Այդ պատճառով էլ այդ, այսպես ասենք, արտաքին բացասական ազդեցությունները, իհարկե, մի փոքր վատացրին մեր ցուցանիշերը»,– ասել է Սարգսյանը: Ընդ որում, նախագահը համոզմունք է հայտնել, որ Երեւանը «ճիշտ է վարվել եւ ոչինչ չի կորցրել»։

«Կարծում եմ, որ երկու տարի անց ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները (առաջին հերթին փոքր տնտեսություն ունեցող երկրների քաղաքացիները) դա, իհարկե, կզգան... Մեր շուկան երեքմիլիոնանոց է։ Այն շատ փոքր է։ ԵՏՄ–ին միանալով՝ մենք դարձանք 170 միլիոնանոց շուկայի մի մաս։ Եվ եթե մենք ի վերջո հասնենք այն նպատակներին, որոնք դրված են միության հիմքում, իսկ դա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժն է, այդ դեպքում մենք, իհարկե, շատ բան կշահենք»,– ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը 2016թ. 50 տոկոսով մեծացրել է իր արտադրանքի արտահանումը, որի մեծ մասն ուղղվում է ԵՏՄ երկրներ։

«Անցած տարի եւ այս տարի մենք էապես մեծացրել ենք արտահանումը։ Այս տարի մենք արտահանումն ավելացրել ենք շուրջ 50 տոկոսով։ Այդ թվում մեծ մասը, իհարկե, ԵՏՄ երկրներ։ Մեզ համար դա շատ կարեւոր է»։