Բավ է պառակտվել
02-11-2017 14:10

Սերժ Սարգսյան. Ռուբլու արժեզրկումն ազդել է Հայաստանի եկամուտների վրա

Ռուբլու արժեզրկումն անդրադարձել է Հայաստանի եկամուտների վրա, այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ գործարար պորտալին տված իր հարցազրույցում:
« Այստեղ ամենակարևորը ռուբլու կայունությունն է, այն մեր գյուղատնտեսական արտադրանքի իրացման գրավականն է, որովհետև պայմանագիրը ոչ միշտ է ռուբլով ստորագրվում, գործարարն իր տնտեսվարությունն այստեղ դրամով է իրականացնում: Ե՛վ ռուբլին, և՛ դրամը կապված են դոլարով»,- նշել է երկրի ղեկավարը:
Սարգսյանի խոսքերով հայկական դրամը ևս արժեզրկվել է, բայց ոչ ռուբլու հետ միաժամանակ: Սակայն, քանի որ Հայաստանը փոքր տնտեսությամբ երկիր է, այն ավելի հեշտ է հաղթահարում այդ իրավիճակը:
«Եթե մոտ ժամանակներս կարողանանք արտահանման ցուցանիշը մոտեցնել ներմուծմանը, այսինքն, բերել որոշակի հավասարակշռության, ապա մեզ մոտ, իհարկե, միշտ կայունություն կլինի: Բայց դրա համար հարկավոր է շատ ջանքեր գործադրել: Մենք նույնիսկ գազն ենք գնում ոչ թե ռուբլով կամ դրամով, այլ դոլարով, իսկ բնակչությանը վաճառում ենք դրամով: Իսկ հետո այդ դրամը պետք է վերածենք դոլարի ու փոխանցենք «Գազպրոմին»: Դա նշանակում է, որ մենք պետք է կոնյակը, լոլիկն ու վարունգը դոլարով վաճառենք, որ հնարավոր լինի Հայաստան բերել ու այդ դոլարները գազի դիմաց վճարել»,- ասել է Սարգսյանը:
Հայկական տնտեսությունը սերտորեն կապված է ռուսականի հետ, ինչի արդյունքում էլ այն իր վրա զգացել է հակառուսական պատժամիջոցների և նավթի գնի անկման հետևանքով առաջացրած բացասական հետևանքները:
Ռուբլու արժեզրկման պատճառով կրճատվել են դեպի ՀՀ ռուբլու փոխանցումները: Այսպիսով, ԿԲ-ի տվյալներով 2014թ. դրամական փոխանցումները կրճատվել են 7,7%-ով(ՌԴ-ից՝ 10%-ով), 2015 թ.՝ 23,1% -ով (ՌԴ-ից՝ 35%), 2016թ.՝ 6%ով (ՌԴ-ից՝ 11%):
Հայաստանից արտահանման աճը 2013թ. կազմել է 7.1%, 2014թ. աճի ցուցանիշները նվազեցին մինչև 4,6%, իսկ 2015թ. արտահանումը կրճատվեց 4%-ով: Իրավիճակի կայունացմանն ուղղված ԿԲ-ի կողմից ձեռնարկված միջոցառումներից հետո հայկական դրամը սկսեց կայունանալ: 2015թ. հայկական ազգային արժույթը ԵԱՏՄ երկրների արժույթների շարքում ամենից կայունն էր: