Բավ է պառակտվել
20-08-2021 10:53

Ղրղզստանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արդյունքներով ստորագրվել է 16 փաստաթուղթ

Մասնավորապես, կառավարությունների ղեկավարները համաձայնել են ԵԱՏՄ շրջանակներում ստեղծել օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկա։

Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արդյունքներով ստորագրվել է 16 փաստաթուղթ, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հանրապետության կառավարության մամլո ծառայությունը:

Այսպես, կողմերը ստորագրել են «Ապրանքների արտահանման համար սահմանված ոչ տարիֆային միակողմանի միջոցառումների, ինչպես նաև արտահանման մաքսատուրքերի մերձեցման» հրահանգը, «ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումների մասին» հանձնարարականը և «ԵԱՏՄ ներքին շուկայում՝ 2021-2022թթ. վերացման ենթակա բացառությունների և սահմանափակումների ցանկի մասին» հրահանգը:

Կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման, ԵԱՏՄ անդամ երկրների ու Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների ծրագրի իրականացման շուրջ։
Խորհրդի նիստին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: Բացի այդ, դիտորդի կարգավիճակով անձամբ ներկա է եղել Ուզբեկստանի վարչապետը և Կուբայի կառավարության ղեկավարը՝ տեսակապով։