Բավ է պառակտվել
06-10-2016 16:22

Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդու դոպինգ թեստը դրական է. IWF

Ծանրամարտիկ Նորիկ Վարդանյանը, ով 1980 թ.–ի Օլիմպիական խաղերի չեմպիոն և Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդին է, դրական դոպինգ թեստ է հանձնել և ժամանակավորապես հեռացվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներից, նշվում է IWF–ի պաշտոնական կայքում։

Ըստ հաղորդագրության, 29–ամյա մարզիկի դոպինգ թեստում հայտնաբերվել են արգելված ստերոիդի հետքեր:

Նորիկ Վարդանյանը կարիերան սկսել է ԱՄՆ–ում, ուր նրա ընտանիքը տեղափոխվել է 90–ականներին։ 2008 թ.–ին ծանրամարտիկը դարձել է ԱՄՆ–ի չեմպիոն մինչև 94 կգ քաշային կարգում, իսկ 2009 թ.–ին ընտանիքի հետ միասին վերադարձել է Հայաստան և սկսել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ Վարդանյանը մասնակցել է Լոնդոնում անցկացված 2012 թ.–ի Օլիմպիական խաղերին և զբաղեցրել է 11–րդ տեղը։