Բավ է պառակտվել
11-02-2020 14:31

Որքա՞ն գումար կծախսի Հայաստանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վրա․ մեկնաբանում է ԿԸՀ նախագահը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, ինչպես և 2018թ խորհրդարանական ընտրությունների վրա կծախսվի շուրջ 2,5-2,7 մլրդ դրամ (շուրջ 5,2-5,6մլն դրամ), երեքշաբթի ասել է լրագրողներին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ի հրամանագրով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակել է 2020թ․ապրիլի 5-ին։ Փետրվարի 6-ին հայկական խորհրդարանի պատգամավորները ընդունեցին Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը, որով ենթադրվում է ՍԴ լուծարում։

“Դեռևս կատարվում է հաշվարկ, արդյունքներն ի մի բերելուց հետո այն կներկայացվի կառավարություն։ Կարծում եմ, կծախսվի այնքան գումար, որքան ծախսվել է նախորդ ընտրությունների ժամանակ, մանավանդ, որ գործառնական առումով տարբերությունները քիչ են”,- ասել է Մուկուչյանը։

Ըստ նրա, ընտրությունների ժամանակ գործել է 2010 ընտրատեղամաս, հավանաբար նույնքան էլ կլինի հանրաքվեի ժամանակ։

Մուկուչյանը նաև հայտնել է, որ կձեռնարկվեն միջոցներ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու ուղղությամբ։

“Սակայն քվերակությանը նախապատրաստվելու համար ժամանակը շատ կարճ է, այնուամենայնիվ՝ քվերակության թափանցիկությունը կապահովվի”,- ասել է նա։

Խոսելով քվեարկության լեգիտիմության մասին, ԿԸՀ նախագահը նշել է, որ հանրաքվեն կայացած է համարվում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ¼–ի մասնակցության դեպքում, իսկ որպեսզի որոշումը ընդունված համարվի, դրան պետք է կողմ քվեարկի մասնակցած ընտրողների առնվազն 50 տոկոսը։

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի ապրիլի 3-ին։

Փոփոխությունների օգտին հանդես եկեղ կողմի գրանցումը սկսվում է նախագահի կողմից հանրաքվեի մասին որոշումը ստորագրելու պահից։ “Ոչ” քարոզչական կողմ նախաձեռնելու համար յոթ օրվա ընթացքում ԿԸՀ կարող են դիմել նախագծին դեմ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները։ Եթե մինչև փետրվարի 17-ը ոչ մի խորհրդարանական գրանցման դիմում չներկայացնի, ապա փետրվարի 18-ից դա կարող է անել քաղաքացիների նախաձեռնող խումբ՝ ներկայացնելով 50 ստորագրությամբ դիմում։