Բավ է պառակտվել
20-12-2018 12:43

ԶԼՄ-ները գրում են Ռուսաստանի կողմից Հայաստանի համար գազի սակագինը մոտ 40%-ով բարձրացնելու մասին

Հինգշաբթի օրը հայկական մամուլը հայտնել է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի գնի բարձրացման մասին։

Մասնավորապես, համաձայն 168․am-ի կայքում այսօրվա հրապարակման, Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Կոզակից նամակ է ստացել այն մասին, որ 2019թ․ հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը սահմանին ներկայիս 150 դոլարից կաճի մինչև 215 դոլար 1 խորանարդ մետրի համար։

Մինչդեռ, Տիգրան Ավինյանի մամլո խոսնակը՝ Վահան Հունանյանն այս հարցի առընչությամբ պաշտոնական հայտարարությունէ տեղադրել իր ֆեյբուքյան էջում։

Նրա խոսքերով, տվյալ պահին գազի գնի հետ կապված որոշում չկա, որևէ ամրագրված սակագին չկա։

“Հայաստանի կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել”,- ասվել է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի էներգետիկայի նախարարությունը բացառել է գազի թանկացումը։ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ասել է, որ բանակցություններ են տարվում գազի գնի էժանացման շուրջ, թանկացումը բացառվում է։

“Դրանք բավականին բարդ, երկար ժամանակ պահանջող բանակցություններ են։ Գործող պայմանագրի ժամկետի ավարտը խնդիր չէ, քանի որ այն ավտոմատ կերպով երկարաձգվում է։ Չի կարող նման բան լինել, որ մենք հունվարի 1-ից գազ չստանանք”,-ասել է նա։