Բավ է պառակտվել
22-01-2020 20:49

2020 թվականի հուլիսի 2-ից Հայաստանում միսը չի վաճառվի առանց “Ձև 5”-ի (Տեսանյութ)

Անցումը սպանդանոցային պարտադիր մորթի երկրի իմիջի հարց է, ասել է չորեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ժամին: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է որոշակի զիջումների գնալու կառավարության պատրաստակամության մասին:

2020 թվականի հունվարի 15-ին Հայաստանում ուժի մեջ է մտել պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը, որի մի շարք կետեր դժգոհություն են առաջացրել անասնապահների և մսագործների շրջանում։ Երևանում անցկացրած հանրահավաքներից հետո նրանք հայտարարեցին համաժողովրդական բողոքի ցույցի մեկնարկի մասին՝ նախօրեին փակելով մայրաքաղաք տանող մի քանի մայրուղի:

“Պե՞տք է անցնենք սպանդանոցային համակարգին։ Միանշանակորեն այո, որովհետև բացի առողջապահական խնդիրներից, դա երկրի իմիջի հարց է: Արդյո՞ք դժգոհություն հայտնող մեր քաղաքացիները համոզիչ հակափաստարկներ ունեն”,- հարցրել է վարչապետը՝ համաձայնելով, որ Հայաստանում սպանդանոցների թիվը բավարար չէ:

Վարչապետը նշել է, որ սպանդանոցների անբավարար քանակի պատճառը որոշումը հետաձգելն է, ինչը վախեցնում է ներդրողներին:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի այս խնդրի լուծման ուղղությամբ, և մինչև փետրվարի 6-ը կքննարկի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունը:

“Բացի այդ, կառավարությունը մարզպետների և Սննդի անվտանգության պետական ծառայության հետ միասին կմշակի սպանդանոցների գերադասելի քարտեզն: ՀԱսցեագրված կֆինանսավորվոն այն նախագծերը, որոնք կլուծեն սպանդանոցների ծածկույթի և մատչելիության խնդիրն”, - ասել է վարչապետը:

Բացի այդ, Փաշինյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է թույլատրել, որ մինչև հուլիս 1-ը մարզերում մորթն իրականացնեն, ինչպես մինչ օրս այն պայմանով, որ հուլիսի 2-ից այդ հարցն այլևս չի բարձրացվի: Բացառություն կկազմեն Երևանը, սուպերմարկետների և սննդի օբյեկտների ցանց, որոնց վրա տարածվում է նոր պահանջը: