Բավ է պառակտվել
06-07-2021 13:09

Արևային պանելներն ու ԱՏԳ-ն։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Ռուսաստանի հետ նոր համատեղ նախագծերը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում Հայաստան–ՌԴ համագործակցության խորացման հեռանկարները։
Ինչպես գրել է ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Թերոբյանը, ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության խորացմանն ուղղված մի շարք կարևոր հարցեր։
«Քննարկման ընթացքում անդրադարձել ենք 2020թ․-ին Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը, քննարկել ենք Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում արևային պանելների արտադրության մեջ ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորությունները»,- գրել է Քերոբյանը։