Բավ է պառակտվել
18-11-2021 22:21

«ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է». (տեսանյութ)

Երևանում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

Նիստին մասնակցել են Հայաստանի, ՌԴ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը, Ռոման Գոլովչենկոն, Ասկար Մամինը, Ակիլբեկ Ժապարովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը։

Իր ելույթում Փաշինյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

«Պատրաստ ենք շարունակել գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ համագործակցության մեխանիզմների բարելավման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար»,- ասել է նա։

Փաշինյանը հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան ոչ միայն աշխատել օրակարգային հարցերի շուրջ, այլև օգտվել անմիջական շփման ու մտքերի փոխանակման հնարավորությունից։

Հանդիպման օրակարգի քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակի։

Քննարկվել են նաև տարբեր ոլորտների շուկաներում նոր կարգավորումների ներդրման, մաքսային կարգավորումների, ինչպես նաև 2022 թվականին ԵԱՏՄ բյուջեի հետ կապված հարցեր։

Նոյեմբերի 19-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։