Բավ է պառակտվել
30-03-2020 18:14

Սպասվում է գազի գնի փոփոխություններ․փոխվարչապետ

«Մեր սահմանը դե յուրե բեռնատարների համար Ռուսաստանի հետ բաց է և դե յուրե բեռները կարող են ազատ տեղաշարժվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Բացառություն են առողջապահական սարքավորումները, որոնց մասով դեռևս կան սահմանափակումներ եւ դրա շուրջ մենք դեռ քննարկումեների մեջ ենք ԵԱՏՄ հարթակներում: Բայց իհարկե այս իրավիճակում պարբերաբար տեղի է ունենում տեղաշարժի ֆիզիկական պրոբլեմներ: Այսինքն, դա ավելի շատ պայմանավորված է լինում ոչ թե մեր հարաբերություններով մեր գործընկեր պետությունների հետ, այլ ուղղակի ֆիզիկական տեղաշարժի:
Գրիգորյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև աշխարհում գազի գնի նկատելի փոփոխությանը: Նշեց, որ դա կհանգեցնի նաև էներգակիրների գների փոփոխման, և անգամ նվազման:
«Ընդհանրապես, էներգառեսուրսների գների փոփոխություն արդեն իսկ կա, և նավթի գնի հետ կապված դա կհանգեցնի այլ էներգակիրների գների փոփոխման, չեմ բացառում՝ նախևառաջ նվազման։ Քննարկումներ լինելու են և մենք մեր դիրքերը պետք է վերագնահատենք և հասկականք։ Նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ համագործակցությունը լինում է լողացող բանաձևով։ Մեր դեպքում բանաձև չի, այլ ֆիքսված գին է սահմանում, որը որոշ դեպքերում տալիս է դրական արդյունք, որոշ դեպքերում՝ ոչ այդքան», - ասաց Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետը չբացառեց ,որ քննարկումներ կնախաձեռնվեն ՌԴ–ի հետ։

 

Արմինե Գևորգյան