Բավ է պառակտվել
15-01-2015 15:30

Հայաստանում 2015 թ. սոցիալական միջին նպաստը կկազմի շուրջ 50 դոլար

2015 թ. Հայաստանում սոցիալական միջին նպաստը կկազմի ամսական շուրջ 50 դոլար՝ մեկ ընտանիքի համար:  Հունվարի 15-ին կառավարության նիստում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ բազային ընտանեկան նպաստը կկազմի 17 հազար դրամ: Անապահովության 30 – 35 գործակցով ընտանիքների համար մինչեւ 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար հավելավճարը կկազմի 5500 դրամ, բազմազավակ ընտանիքներում (4 եւ ավելի երեխա)՝ 6500 դրամ: Բարձրլեռնային եւ սահմանամերձ գյուղերի բնակիչների հավելավճարը կկազմի 6000 եւ 7000 դրամ՝ սովորական եւ բազմազավակ ընտանիքներ համար համապատասխանաբար: Անապահովության 35 – 39 (աղքատ) գործակցով սովորական եւ բազմազավակ ընտանիքների հավելավճարը յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար կկազմի 6000 եւ 7000 դրամ, բարձրլեռնային եւ սահմանամերձ գյուղերում՝ 6500 եւ 7500 դրամ: Անապահովության 39 եւ ավելի (ծայրահեղ աղքատ) գործակից ունեցող ընտանիքների հավելավճարները նշված 4 կատեգորիաների համար կկազմեն համապատասխանաբար 6500, 7500, 7000 եւ 8000 դրամ: Երեխայի դպրոց ընդունվելու միանվագ նպաստը կկազմի 25 հազար դրամ, ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ 50 հազար դրամ: Երեխային մինչեւ 2 տարեկան խնամելու նպաստի չափը կլինի ամսական 18 հազար դրամ: