Բավ է պառակտվել
11-09-2019 17:37

“Հայփոստ”–ի կոնցեսիայի ժամկետն ավարտվում է, կառավարման հարցով կզբաղվի միջգերատեսչական հանձնաժողովը

“Հայփոստ” ՓԲԸ (Հայփոստ) հայկական ազգային փոստային օպերատորի կառավարման հետագա մոդելը կուսումնասիրի Հայաստանի բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կից ստեղծված գերատեսչական հանձնաժողովը։

Ներկայումս “Հայփոստ”-ի կոնցեսիոն կառավարումն իրականացնում է “Հայփոստ Թրասթ Մենեջմենթ” ընկերությունը, որը պատկանում է արգենտիացի խոշոր ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին (կոնցեսիայի ժակետը լրանում է 2020թ․փետրվարի 15-ին)։

Ինչպես տեղեկացրել է նախարարության մամլո ծառայությունը, “Հայփոստ” ՓԲԸ հետագա գործունեության հարցը քննարկվել է չորեքշաբթի “Էռնեկյան” խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Խորխե Դել Ագիլա Էռնեկյանի և “Հայփոստ” ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանի հետ նախարար Հակոբ Արշակյանի հանդիպման ընթացքում։

Նշվել է, որ 2020թ փետրվարին լրանում է “Հայփոստ”-ի կոնցեսիոն կառավարման ժամկետն, իսկ մինչ այդ կձևավորվի միջգերատեսչական հանձնաժողով, որը առաջարկներ կներկայացնի “Հայփոստ”-ի հետագա կառավարման մոդելի վերաբերյալ։

Արշակյանը նշել է, որ փոստային ծառայությունների ոլորտում ակնկալվում է համագործակցության ավելի առաջադեմ մակարդակ։ Նա առաջարկել է ներկայացնել այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա փոստային բաժանմոինքների միջոցով թվային ծառայություններ մատուցել Հայաստանի ամբողջ տարածքում, ինչպես նաև փոստային ծառայությունների զարգացման այնպիսի ռազմավարություն, որը թույլ կտա պարզեցնել գիտելիքահեն արդյունաբերության արտադրանքի լոգիստիկ խնդիրներն՝ ի նպաստ արտահանման զարգացման։

Խորխե Դել Ագիլա Էռնեկյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել “Հայփոստ”-ի կառավարման մոդելի քննարկման շրջանակներում ներկայացնել նաև ընկերության զարգացման իրենց հայեցակարգը։

Արշակյանը ներկայացրել է նաև նորաստեղծ նախարարության գործառույթներն, առանձնացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր էկոհամակարգով, թվային և ռազմական արդյունաբերության ուղղությունները։

“Հայփոստ” ՓԲԸ-ն Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ներկայումս ընկերությունն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի բոլոր քաղաքներում և անգամ ամենահեռավոր գյուղերում գործող 900 փոստային բաժանմունքների միջոցով։