Բավ է պառակտվել
16-05-2019 13:09

ԱՄՆ-ն չի խնդրում Հայաստանին կրճատել առևտրի ծավալները Իրանի հետ․դեսպան

ԱՄՆ-ն չի խնդրում Հայաստանին կրճատել առևտրի ծավալները Իրանի հետ, ասել է չորեքշաբթի Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։

“Մենք հասկանում ենք, որ հայ-իրանական սահմանը շատ կարևոր է Հայաստանի համար առևտրի և անվտանգության ապահովման համատեքստում։ Մենք չենք ձգտում միջամտել օրինական առևտրին”,-ասել է դեսպանը։

Այնուամենայնիվ, նա մտահոգություն է հայտնել Իրանի ապակայունացնող գործողությունների և ահաբեկչությանն աջակցելու վերաբերյալ։

ԱՄՆ լրատվամիջոցները չհաստատված տեղեկատվություն են տարածել Սպիտակ տան՝ Իրանի սահմանի մոտ 120 հազար ամերիկացի զինվոր տեղակայելու , ինչպես նաև նոր պատժամիջոցներ սահմանելու և ռազմական գործողություններ սկսելու մտադրությունների մասին։ Որոշ փորձագետներ դա անվանել են հայ-իրանական սահմանի փակման սպառնալիք: