Բավ է պառակտվել
28-03-2020 11:58

ԱՄՆ-ն կտրամադրի Հայաստանին 1,1մլն․դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնում է, որ ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի 1,1 միլիոն դոլար՝ COVID-19 կորոնավիրուսային համաճարակը հաղթահարելու համար արտկարգ օգնության գլոբալ փաթեթի շրջանակներում:

Ավելի վաղ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հատկացրել է 274 միլիոն դոլար կորոնավիրուսից տուժած երկրներին օգնելու համար: Հղում անելով Պոմպեոին՝ “ՌԻԱ Նովոստի” -ին հայտնել է, որ այդ միջոցները կբաժանվեն 64 երկրի միջև:

Այս կապակցությամբ ANCA- ի նախագահ Րաֆֆի Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ, ողջունելով ԱՄՆ-ի ֆինանսավորման առաջին փուլը, որն ուղղված է օգնել Հայաստանին COVID-19- ի դեմ պայքարում։

“Մենք կշարունակենք համագործակցել գործադիր և օրենսդիր իշխանությունների ղեկավարների հետ, COVID-19 զսպելուն ուղղված Միացյալ Նահանգների և Հայաստանի համատեղ ջանքերին աջակցելու և այս վարակից տուժածներին օժանդակելու համար”, - ասել է Համբարյանը:

ԱՄՆ տրամադրած ֆինանսական օժանդակությունը կօգնի Հայաստանին պատրաստել լաբորատոր համակարգեր, ակտիվացնել դեպքերի հայտնաբերումն ու համաճարակային հսկողությունը, աջակցել տեխնիկական փարձագետներինման պատասխան միջոցներ ձեռնարկելու և պատրաստվածությունն ապահովելու հարցում, ինչպես նաև բարձրացնել ռիսկերի մասին իրազեկվածությունը։

Կորոնավիրուսը Հայաստանում

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։
Այս պայմաններում, մարտի 24-ի ժամը 23։59-ի մինրև մարտի 31-ը, ժամը 23։59-ը երկրում սահմանափակումներ են մտցվել քաղաքացիների տեղաշարժի և տնտեսական գործունեության նկատմամբ:

Մարտի 27-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է COVID-19-ով վարակվածության 329 դեպք, ապաքինվել է 28 մարդ, մեկ հիվանդ մահացել է։