Բավ է պառակտվել
23-10-2018 13:55

ԵԱՏՄ երկրները պետք է տեխնոլոգիական և թվային նոր լուծումների բորսա ստեղծեն․ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար

ԵԱՏՄ երկրները պետք է տեխնոլոգիական և թվային նոր լուծումների բորսա ստեղծեն, ասել է Հակաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը երեքշաբթի օրը ելույթ ունենալով եվրասաիական գործընկերության միջազգային III համաժողովին (ԵԳՄՀ)։

Նրա խոսքերով, բիզնեսի զարգացման համար նախ, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որոնք թույլ կտան, որ նոր տեխնոլոոգիական լուծումների հաշվին միության ներսում առաջանա և մշտապես զարգանա մոտիվացիան։ Բացի այդ, երկրները պետք է մեկտեղեն իրենց ջանքերը համապատասխան արդյունքի հասնելու համար։

“Իսկ այդ նպատակով մենք ԵԱՏՄ-ում պետք է հարաբերություններն այնքան արդյունավետ կառուցենք, որ բիզնես մրցակցությունը ձևավորվի ոչ թե Միության ներսում, այլ, որ Միությունը հիմնականում մրցի գլոբալ շուկաների հետ։ Միայն այս դեպքում նորարարական տեխնոլոգիական առաջընթացն առավել հզոր կլինի”,-ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ եթե Միության ներսում համագործակցությունը հիմնված է խոչընդոտների հաղթահարման և ներքին առևտրից ստացվող այլ արդյունքների վրա՝ բնականաբար բիզնեսը կորցնում է մոտիվացիան և ավելի քիչ է կենտրորնանում սեփական զարգացման վրա, մանավանդ, որ այսօր դա շատ ծախսատար է։

Ինչպես համարում է փոխվարչապետի պաշտոնակատարը, որքան շատ խոչընդոտներ վերացվեն ու որքան շատ կատարվի ստանդարտիզացիա և օրենսդրության ու մոտեցումների ներդաշնակություն, այնքան ավելի շատ բիզնեսը կձգտի զարգանալ և այդքան մեծ տեխնոլոգիական առաջընթաց կլինի։

“Այստեղ օրենսդրության ներդաշնակության խնդիր կա, քանի որ գիտական առաջընթացը, գործընթացներն առանց համաձայնեցումների առավել բարդ ու երկար ժամանակ են խլելու: Կարծում եմ, որ միության առաջնային մանդատներից մեկը ջանքերի մեկտեղումն է, ինչը շատ ավելի արդյունավետ կլինի թե՛ երկրների, թե՛ բիզնեսի, նորագույն վերամաշկումների ներդրման համար։ Այս ենթատեքստում ԵԱՏՄ-ում պետք բորսա ստեղծվի, որտեղ կներկայացվեն տեխնոլոգիական և թվային նոր լուծումներ”,-ասել է Գրիգորյանը:

Նրա կարծիքով, այն պետք է գործի կոմերցիոն հիմունքներով, բայց որպեսզի այդ պոտենցիալ բարձր արժեքը չխանգարի զարգացմանը և չազդի ապրանքների և ծառայությունների արժեքի վրա՝ այդ լուծումների ստեղծումը պետք է իրականացվի մասնակից-երկրների համատեղ ջանքերով։

Ինչպես նշել է փոխվարչապետի պաշտոնակատարը, այս հարցում անհրաժեշտ է նաև օրենսդրության ներդաշնակեցում` մասնավորապես մտավոր սեփականության և արտոնագրերի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև այդ գործւնթացներն իրականացնելու ճանապարհային քարտեզ։
“Միայն նման պաշտպանության դեպքում հնարավորություն կստեղծվի կոնսոլիդացնելլ գիտական, ստարտափերի և գաղափարների ներուժը և դրանք օգտակար դարձնել բոլորի համար”,- ասել է Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ նրա, հաշվի առնելով լոգիստիկայի և էներգետիկ ռեսուրսների բիզնեսի համար բարձր արժեքը, երկիրը լրացուցիչ մոտիվացիա ունի զարգացնել լոգիստիկայի և էներգիայի սպառման առումով ավելի քիչ ծախսատար արտադրանք և ծառայություններ։ Այդ իսկ պատճառով է, նրա խոսքերով, Հայաստանում ՏՏ ոլորտը համեմատաբար լավ զարգացած։
“Բայց ես դեռևս չեմ զգում, որ այդ ապրանքները լավ են տիրաժավորվում ԵԱՏՄ տարածքում, ինչը տարօրինակ է, քանի որ այդ ապրանքների տիրաժավորման առաջին շուկան պետք է մեր ԵԱՏՄ երկիր-գործընկերներինը լինի ”,- ասել է Գրիգորյանը։
Ինչպես ավելի վաղ գրել էր Gisher.News- ը, երեքշաբթի օրը Երևանում մեկնարկել է Եվրասաիական գործընկերության միջազգային III համաժողովը (ԵԳՄՀ)։ Երկու օր տևող համաժողովի աշխատանքներին մասնակցում են կառավարությունների, գործարար շրջանակների և փորձագիտական հանրության բարձրաստիճան ներկայացուցիչներ, համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Իրանից, Հնդկաստանից և այլ երկրներից։

Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը և “Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի” ու Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:

Համաժողովն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը աջակցում է այս համաժողովի գաղափարին և անցկացմանը։ Առաջին երկու ֆորումի մասնակիցների թվում են եղել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանթուրովը և “Սբերբանկ” ՓԲԸ վարչության նախագահ Գերման Գրեֆը: