Բավ է պառակտվել
16-04-2019 14:13

ԵԱՏՄ երկրները կանցնեն տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի միասնական համակարգին

ԵԱՏՄ երկրները 2019 թվականի նոյոմբերի 1-ից պետք է անցնեն տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի միասնական համակարգին։

Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոյի նախագահած խորհրդակցության ժամանակ հայտարարել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ոլորտային պետմարմինների ղեկավարները, տեղեկացրել է կոմիտեի մամլո ծառայությունը։

“Ինչպես նախատեսված է Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի համաձայնագրով՝ համապատասխան համակարգի լիաֆորմատ կիրարկումը կսկսվի այն ժամանակ, երբ ԵԱՏՄ բոլոր անդամներն ավտոմեքենեների գրանցման ժամանակ կապահովեն ՏՄ էլեկտրոնային անձնագրերի ձևակերպումը և դրանց օգտագործման հնարավորությունն իրենց ազգային կառույցներում ”,- նշել է ԵՏՀ նախարարը։

Այժմ ռուսական կողմը ամենից լավ է նախապատրաստված էլեկտրոնային անձնագրերի կիրառմանը և ավարտել է գրեթե բոլոր գործընթացները։

“Էլեկտրոնային անձնագիր” ԲԸ-ն համակարգերի ադմինիստարտորը տեղեկացրել է, որ այս տարվա դեկտեմբերին համակարգի ռուսական կառույցը կկարողանա ձևակերպել ամսական 170 հազ․այդպիսի անձնագիր։ 2019 թվականի նոյեմբերի 1-ից Ռուսաստանում իրավասու մարմիններն, ինչպես նաև ավտոմեքենանրի արտադրողները կձևակերպեն միայն էլեկտրոնային անձնագրեր։ Միության ներսում նոր տրանսպորտային միջոցների շուկան կազմում է տարեկան 1,3մլն․ավտոմեքենա։

Միևնույն ժամանակ, նշվել է, որ ԵԱՏՄ երկրներում էլեկտրոնային անձնագրերի ներմուծումն “անցավ” կլինի մեքենաների սեփականատերերի համար։ Նրանք կկարողանան օգտվել ՏՄ թղթային անձնագերից այնքան ժամանակ, քանի դեռ չեն ցանկանա ստանալ էլեկտրոնային անձնագիր, չեն կորցնի հին փաստաթուղթը կամ, քանի դեռ իրենց ավտոմեքենան չի ուտիլիզացվի։ Նոր անձնագրերը կլինեն միայն էլեկտրոնային։

Խորհրդակցության արդյունքներով պետմարմինները պայմանավորվել են հանձնաժողովի ներգրավմամբ ամսական դիտարկել ազգային էլեկտրոնային անձնագրարերի համակարգերի պատրաստվածությունն անդամ պետություններում մեկնարկելու համար: Սա անհրաժեշտ է կողմերի՝ էլեկտրոնային անձնագրերին անցնելու հնրավորություններն ավելի լավ հասկանալու համար:

Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերին լիարժեք անցումը հեշտացնում է տրանսպորտային միջոցների փոխադարձ շարժը, քաղաքացիների համար դրանց գրանցման ընթացակարգերը, թույլ է տալիս համակարգի մասնակիցներին հետևել տեխնիկայի կյանքի ցիկլին, իսկ պետական մարմիններին՝ ԵԱՏՄ բոլոր երկրներում օգտվել միասնական ֆորմատի հուսալի տվյալների բազայից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական Միության մշտական գործող կարգավորող մարմինն է։ Այն իր գործունեությունը սկսել է 2012 թվականի փետրվարի 2-ից։ ԵՏՀ կազմում ընդգրկված են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Խորհրդի որոծումները ենթական են պարտադիր կատարման Միության եկրներում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է Տիգրան Սարգսյանը։