Բավ է պառակտվել
04-05-2020 12:53

ԵԱՏՄ երկրները կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագիր են մշակել

Ռոսպոտրեբնադզորի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական միության պետությունները բնակչության սանիտարա-համաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների Խորհրդի շրջանակում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու համալիր ծրագրի նախագիծ են նախապատրաստել։

Փաստաթուղթը նախատեսում է ԵԱՏՄ տարածքում լաբորատոր հետազոտությունների անցկացման միասնական մեթոդական մոտեցումների մշակում, վարակիչ հիվանդությունների օպերատիվ մոնիթորինգի ընդհանուր համակարգի ստեղծում, կադրերի պատրաստում, տարածաշրջանում առավել տարածված վարակիչ հիվանդությունների պատվաստանյութերի և ախտորոշիչ թեստ-համակարգերի մշակման նպատակով միջպետական վարժանքների և գիտական հետազոտությունների անցկացում:

Փաստաթուղթը նախատեսվում է ընդունել Եվրասիական միջգերատեսչական խորհրդի հերթական նիստի ընթացքում։

Համապարփակ ծրագրի միջոցառումենրի իրականացումը թույլ կտա ԵԱՏՄ երկրներում կարգավորել նոր կորոնավիրուսի համաճարականաբանական իրավիճակն, ինչպես նաև ամրապնդել վարակիչ սպառնալիքների կանխարգելման և արձագանքման ոլորտում պետությունների ներուժը:

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական միության պետությունները բնակչության սանիտարա-համաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների Խորհրդը ստեղծվել է Եվրասիական Գերագույն տնտեսական խորհրդի 2016 թվականի մայիսի 31-ի թիվ 9 որոշման համաձայն: Խորհրդը Եվրասիական տնտեսական միության օժանդակ մարմին է `սանիտարահիգիենիկ բարեկեցության ապահովման ոլորտում անդամ պետությունների կողմից համաձայնեցված և համակարգված քաղաքականություն իրակացնելու համար: Խորհրդոի աշխատանքներին մասնակցում են նաև Տաջիկստանի և Ուզբեկստանի համապատասխան գերատեսչությունները: