Բավ է պառակտվել
01-11-2022 15:37

«Նույնիսկ Իսրայելում են կրակում». Վահան Քերոբյանը՝ նոր իրողություններում Հայաստանի տնտեսության մասին (տեսանյութ)

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է սահմանինի կրակոցների պայմաններում տնտեսության զարգացման հնարավորություններին։

«Կառավարությունն ամեն ինչ անում է անվտանգային միջավայրն օրեցօր բարելավելու համար, բայց պետք է հաշվի առնել, որ ապրում ենք նոր իրականության մեջ, որտեղ ամեն ինչ կարող է լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը։

Լրագրողի այն հարցին, թե կրակոցները նորմալ բա՞ն են դարձել է, նա պատասխանել է, որ կրակոցը նորմալ բան է նույնիսկ Իսրայելում։

«Եվ իսրայելի տեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով։ Եթե այդ կրակոցը չպետք է լինի մեր երկրի սուվերենության հաշվին, ապա մենք պետք է փորձենք այնպես անել, որպեսզի կրակոցների միաջավայրում զարգացնենք մեր տնտեսությունը և օրեցօր մեր երկիրը դրաձնենք ապահով»,- ասաց նախարարը։