Բավ է պառակտվել
07-07-2014 16:08

Էլեկտրաէներգիայնի թանկացումը ճակատագրական է լինելու նաև արտադրողների համար.արտադրող

Առևտրի ոլորտում փոքր ու միջին ձեռնակությունները հոկտեմբերի 1-ից 3.5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն 1 տոկոս վճարելու կառավարության որոշումն, ըստ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյան՝ դրական քայլ է:
«Կարծում եմ, որ փոքր և միջին բիզնեսը հարկային ճնշման մամլիչ ազդեցության տակից որոշակի չափով դուրս բերելը ոլորտի զարգացման հնարավորություն կտա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Վ.Սաֆարյանը: Բանախոսի համոզմամբ՝ այսօր Հայաստանում փոքր և միջին բիզնեսով զբաղվող 30 հազար ձեռնարկատերեր կան, որոնցից զգալի մասը կարելի է ասել, որ չեն աշխատում: «Այս որոշումը կբերի նրան, որ հատկապես սահմանամերձ գյուղերում կզարգանա փոքր և միջին բիզնեսը»,-ասաց նա:

Ասուլիսին ներկա ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին էլ նշեց, որ Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը տարիներ շարունակ բացասական է, և դրա կրճատման համար կարևոր է արտահանման խթանումը: «Ի տարբերություն ներկրմանը, արտահանման մեջ զգալի է փոքր և ﬕջին բիզնեսի դերը, ակայն դաշտը չի կարելի կիսել փոքր, ﬔծ, հավաստագրված կամ չհավաստագրված բիզնեսների: Բիզնեսին պետք է դատել իր աշխատանքով: »,- ասաց Պրն. Բեկիրսկին:
Անրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքներնրին, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահն ընդգծեց. «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով հացի, պարենային ապրանքների արտադրության ոլորտում գների բարձրացումներ կլինեն, հետևաբար կառավարությունը այնպիսի քաղաքականություն պիտի տանի, որ մեր էներգակիրները հնարավորինս ցածր գին ունենան և այդ ծառայություն մատուցող կազմակերպությունները բարձր շահութաբերություն չունենան»: Թեմային հարազատ մնալով Սուրեն Բեկիրսկին հավելեց. «Անցյալ տարվա 27 տոկոս սակագնի բարձրացումը արդեն իսկ բավականին լուրջ հարված էր ձեռնարկատերերի համար:
Թանկացումը ճակատագրական է լինելու ոչ միայն բնակչության համար, այլև՝ արտադրողների»: