Բավ է պառակտվել
20-06-2022 21:03

Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման սակագինը բարձրացվել է 75%-ով.

Վրաստանի կառավարությունը որոշել է 200-ից 350 լարիի (68 դոլարից 120 դոլարի) հասցնել տարանցիկ բեռնատարների համար ճանապարհներից օգտվելու արժեքը։ Համապատասխան հրամանագիրը, որը հրապարակվել է Վրաստանի Օրենսդրական տեղեկատուի կայքում, ուժի մեջ է մտել երկուշաբթի։

Կառավարության որոշմամբ տուրք վճարելուց ազատվում են միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք բեռները տեղափոխում են ծովային նավահանգստից մինչև մաքսային վերահսկողության մերձակա գոտի՝ 10 կիլոմետր հեռավորության վրա և հետադարձ ուղղությամբ:

Վրաստանի bm.ge տնտեսական ինտերնետ-հրատարակությունը, վկայակոչելով ֆինանսների նախարարությանը, նշում է, որ ամեն օր Վրաստանի տարածքը հատում է ավելի քան 900 բեռնատար։ 2021 թվականին վրացական միջանցքից օգտվել է 332 հազար բեռնատար, որոնք պետական ​​գանձարան են վճարել 66,4 մլն լարի (մոտ 23 մլն դոլար)։ Ավելի քան 88 հազ․ բեռնատար բեռներ է փոխադրել Հայաստան, 68 367-ը՝ Ադրբեջան, 41 425-ը՝ Թուրքիա։