Բավ է պառակտվել
28-12-2022 16:29

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի կայացած նիստում անփոփոխ է թողել էլեկտրաէներգիայի գործող սակագները բոլոր սպառողների համար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի վրա ազդող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում որոշվել է գործող սակագները թողնել անփոփոխ»,- ասված է ՀԾԿՀ հաղորդագրության մեջ։
Հայաստանում 2022 թվականի փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների համար (սպառողների բնակիչների մոտ 11%-ը) 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը ցերեկային ժամերին կազմում է 29,99 դրամ, իսկ գիշերային ժամերին՝ 19,99 դրամ, մնացած քաղաքացիների համար՝ համապատասխանաբար 44,98 դրամ և 34,98 դրամ։
Ոչ քաղաքացի սպառողների համար սակագնի միջակայքը ցերեկային ժամերին 41,98-ից 50,48 դրամ է, գիշերը՝ 37,98-ից 40,48 դրամ։ ($1 – 393,27 դրամ)։