Բավ է պառակտվել
29-09-2021 15:59

Հայաստանում կբարձրանա ջրի սակագինը, ՀԾԿՀ նախագահը դա անհրաժեշտություն է համարում

Հայաստանում պլանավորվում է բարձրացնել խմելու ջրի սակագինը; միաժամանակ այս տարվանից նախատեսված են արտոնություններ սոցիալապես անապահով բաժանորդների համար։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավար Գարեգին Բաղրամյանը։

Նա հաստատեց, որ այս ոլորտում թանկացումների անհրաժեշտությունն իրոք առկա է։ Բաղրամյանի խոսքով՝ օրենքի համաձայն վերջնական որոշումը կընդունվի 2021թ․ դեկտեմբերի 1-ին, իսկ նոր սակագները կսկսեն գործել 2022թ․ հունվարի 1-ից։

Նա նշեց, որ Հայաստանում կա սոցիալապես անապահով շուրջ 120հազ․ էլեկտրաէներգիայի և շուրջ 80հազ․ գազի սպառող։

“Նույն խումբը ջրի սպառողների թվում կկազմի շուրջ 100հազ․ բաժանորդ, նրանք արտոնություններ կստանան։ ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ գինը չի փոխվի և այս ազդեցությունը կտարածվի մնացած սպառողների վրա”,- հայտնեց նա, ձեռնպահ մնալով կոնկրետ թվեր նշելուց։

Ավելի վաղ, ջրի օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը 2022թ․ հունվարի 1-ից ջրի միջին կշռված սակագինը 43,7 դրամով բարձրացնելու հայտ էր ներկայացրել, ինչի արդյունքում սակագինը կհասնի 223,7 դրամի՝ ներառյալ ԱԱՀ 1խ/մ-ի համար։ ՀԾԿՀ-ն ջրամատակարարման սակագնի վերանայման հայտն ընդունել է դիտարկման ս․թ․ օգոստոսի 12-ին։

Ներկայումս գործում են հետևյալ սակագներն (ըստ կատեգորիայի, 1խ/մ համար). մանրածախ սպառողների համար`153 դրամ, ջրահեռացման մանրածախ ծառայությունների համար` 27 դրամ, խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայությունների համար` 26 դրամ, ջրահեռացման մեծածախ ծառայությունների համար`18 դրամ,«Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ ստորգետնյա ջրերի ջրահեռացման ծառայությունների համար` 11 031 դրամ:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ -ն (ֆրանսիական «Veolia Generale des Eaux» - ի «դուստրը») ջրամատակարարման և ջրահեռացման միասնական օպերատորն է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում: 2017 թվականի հունվարի 1-ից «Վեոլիա ջուր» ընկերությանն է փոխանցվել հինգ ընկերության գույքի կառավարումը՝ «Երևան-ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղկոյուղի», «Լոռի ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք»: ($ 1 - 482.61 դրամ):