Բավ է պառակտվել
24-01-2021 14:02

Իրանի և ՀՀ միջև առևտրային ծավալը չի համապատասխանում գոյություն ունեցող հնարավորություններին

Հայաստանում հայ-իրանական համատեղ արտադրություն հիմնելով, հնարավոր կլինի շրջանցել պատժամիջոցներն Իրանի դեմ և երկկողմ առևտրի ծավալը տարեկան 400 միլիոն դոլարից հասցնել մեկ միլիարդի։ Այս մասին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Թերոբյանը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի հետ հանդիպմանը։

ՀՀ Նախարարի խոսքով, երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ներկա ծավալը չի համապատասխանում գոյություն ունեցող ներուժին։ Նա նաև նծել է, որ հայ գործարարները պատրաստ են աջակցել իրանական ապրանքները Հայաստանի տարածքով Ռուսաստան արտահանելու հարցում։

Իրանի նախարարն իր հերթին հայտնել է Հայաստանի հետ համագոչծակցելու պատրաստակամության մասին, ներկայացնելով Իրանի հնարավորությունները պողպատի, կենցաղային տեխնիկայի, ավտոմեքենաների և սննդի արդյունաբերության ոլորտներում։