Բավ է պառակտվել
05-12-2022 13:21

Նոյեմբերին Հայաստանում ամենաշատ թանկացած պարենային ապրանքների 5-յակը

Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն այս տարվա նոյեմբերին 2021 թվականի նոյեմբերի համեմատ աճել են 11.1%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 2.4%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի զեկույցի տվյալները։

Ներկայացնում ենք 2022 թվականի նոյեմբերին 2021 թվականի նոյեմբերի համեմատ ամենաշատ թանկացած պարենային ապրանքների հնգյակը։

Խտացրած կաթ
Խտացրած կաթը հաշվետու ամսում տարեկան կտրվածքով թանկացել է 30.3%-ով, իսկ ընթացիկ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 1%-ով։

Մակարոնեղեն
Հաշվետու ամսում մակարոնեղենը տարեկան կտրվածքով թանկացել է 28,1%-ով, իսկ ընթացիկ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0,5%-ով։

Տավարի միս
Նոյեմբերին տավարի մսի գինը տարեկան կտրվածքով աճել է 23,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,2%-ով։

Մսի գինը նոյեմբերին աճել է 11,7%-ով, իսկ ամսվա կտրվածքով նվազել է 0,2%-ով։

Պանիր
Պանիրը նոյեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է 21,5%-ով, իսկ հոկտեմբերին՝ 1,8%-ով։

Ընդհանուր առմամբ, «Կաթնամթերք, պանիր և ձու» խմբում գները նոյեմբերին տարվա կտրվածքով աճել են 11%-ով, իսկ մեկ ամսում՝ 4%-ով։

Հաց
Հացի գինը նոյեմբերին նախորդ նոյեմբերի համեմատ աճել է 15,8%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 0,1%-ով։

Հացաբուլկեղենը և հացահատիկային ապրանքները նոյեմբերին մեկ տարվա ընթացքում թանկացել են 15,7%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 0,1%-ով։

Ո՞ր ապրանքներն են էժանացել:

Ձու
Ձուն նոյեմբերին նախորդ նոյեմբերի համեմատ էժանացել է 11,1%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 18,6%-ով։

Բուսական յուղ
Բուսական արևածաղկի ձեթը նոյեմբերին տարեկան կտրվածքով էժանացել է 2%-ով, իսկ ամսում՝ 2,1%-ով.

«Յուղեր և ճարպեր» խմբի ապրանքները նոյեմբերին տարեկան կտրվածքով թանկացել են 5,8%-ով, իսկ ամսվա կտրվածքով էժանացել են 0,4%-ով։

Խոզի միս
Խոզի մսի գները նոյեմբերին տարեկան կտրվածքով նվազել են 0,2%-ով, իսկ ամսեկան կտրվածքով՝ 2,4%-ով։