Բավ է պառակտվել
03-06-2022 19:47

Հայաստանում մայիսին տարեկան կտրվածքով ամենաշատ թանկացած պարենային ապրանքների յոթնյակը

Հայաստանում պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022 թվականի մայիսին 2021 թվականի մայիսի համեմատ աճել են 14,5%-ով, իսկ 2022 թվականի ապրիլի համեմատ՝ նվազել 0,8%-ով։

Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Ներկայացնում ենք այն պարենային ապրանքները, որոնց գները 2022 թվականի մայիսին 2021 թվականի մայիսի համեմատ ամենից շատ են աճել։

Բանջարեղեն
«Բանջարեղեն» խմբում 2022 թվականի մայիսին 2021 թվականի մայիսի համեմատ գներն աճել են 51.3%-ով, իսկ 2022 թվականի ապրիլի համեմատ նվազել 5.42%-ով։

Հնդկաձավար
Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ հնդկաձավարը թանկացել է 41,7%-ով, իսկ այս տարվա ապրիլի համեմատ՝ 0,8%-ով։

Միաժամանակ հացաբուլկեղենը և հացահատիկային ապրանքները մայիսին թանկացել են 15,6%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,3%-ով։

Ոսպ
Մայիսին ոսպը մեկ տարվա կտրվածքով թանկացել է 34,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 1,3%-ով։

Հավկիթ
Մայիսին հավկիթը մայիսի համեմատ թանկացել է 28,7%-ով, իսկ ապրիլի համեմատ՝ 18,1%-ով։

Մակարոնեղեն
Հաշվետու ամսում մակարոնեղենը տարեկան կտրվածքով թանկացել է 27,7%-ով, իսկ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ՝ 0,6%-ով։

Պանիր
Պանիրը մայիսին թանկացել է 22,9%-ով, իսկ ապրիլին՝ 1,4%-ով։

Կաթնաշոռ
Կաթնաշոռն այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, թանկացել է 19,2%-ով, իսկ այս տարվա ապրիլի համեմատ՝ 1%-ով։

Ընդհանուր առմամբ, «Կաթնամթերք, պանիր և հավկիթ» խմբում գները մայիսին մեկ տարվա ընթացքում աճել են 7.8%-ով, իսկ ամսվա կտրվածքով նվազել են 2.7%-ով։