Բավ է պառակտվել
25-01-2017 18:43

Transparency International–ը ներառել է Հայաստանը 2016թ. արդյունքներով առավել կոռումպացված երկրների թվում

Հայաստանը Transparency International–ի «Կոռուպիցիայի ընկալման ինդեքս 2016» գլոբալ վարկանիշում զբաղեցրել է 113–րդ տեղը` 2015 թվականի համեմատ վատացնելով իր դիրքը 18 կետով։
Ինչպես չորեքշաբթի լրագրողներին ասաց Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Օկտանյանը, Հայաստանը 18 երկրների հետ զուգընթաց ներառվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջան, որը համարվում է ամենակոռումպացվածներից մեկը:
«2016 թ.-ին Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը կազմել է 33` 2015 թ.-ում գրանցված 35-ի համեմատ: Վիճակագրական սխալի սահմանում, որը Հայաստանի համար կազմում է 4 կետ, դա նշանակում է, որ իրավիճակը երկրում չի վատացել: Սակայն 2017 թ.-ից երկրում դիտվում է ինդեքսի նվազման միտում», - հայտարարեց Օկտանյանը:
Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման ցուցանիշ 2016» համաշխարհային վարկանիշային աղյուսակում ներառվել է 176 երկիր: Հայաստանից բացի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ներառվել են բալկանյան երկրները, որոնք ԵՄ անդամ չեն (Չեռնոգորիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ալբանիա, Մակեդոնիա և Կոսովո), նախկին խորհրդային երկրները, բացի Բալթյան երկրներից, որոնք ԵՄ անդամ են, ինչպես նաև Թուրքիան:
Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանին համաշխարհային վարկանիշում գերազանցել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիտվան (38-րդ հորիզոնական), Վրաստանը և Լատվիան (44), Բելառուսը (79): Ընդ որում, Հայաստանը գերազանցել է Ադրբեջանին և Մոլդովային (123), Ղազախստանին, Ռուսաստանին և Ուկրաինային (131-րդ հորիզոնական), Ղրղըզստանին (136), Տաջիկստանին (151), Թուրքմենստանին (154) և Ուզբեկստանին (156):
Անդրադառնալով նրան, թե, արդյոք, կարող էին ազդել Հայաստանի դիրքի վրա կառավարության փոփոխության հետ կապված գործընթացները, Օկտանյանն ընդգծեց, որ քանի որ հետազոտությունը ավարտվել է 2016 թ.-ի օգոստոսին, ուստի Կարապետյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը դրանում հաշվի չի առնվել:
Խոսելով համաշխարհային դինամիկայի մասին, Օկտանյանը նշեց, որ եթե նախկինում երկրի միայն մեկ երրորդն էր գրանցում լուրջ խնդիրներ կոռուպցիայի հետ (50-ից ցածր ցուցանիշ), ապա այժմ դրանց թիվը աճել է մինչև 69 տոկոս:
«100 ցուցանիշը չի գրանցվել ոչ մի երկրում, ինչը վկայում է այն մասին, որ աշխարհում չկա ոչ կոռումպացված երկիր», - ասաց Օկտանյանը` ավելացնելով, որ գլոբալ առումով կոռուպցիան կապված է այնպիսի սոցիալական երևույթների հետ, ինչպիսիք են աղքատությունը և սոցիալական անհավասարությունը:
Վարկանիշի առաջատարներն են` Դանիան, Նոր Զելանդիան (ցուցանիշը 90), Ֆինլանդիան (89), Շվեդիան (88), Շվեյցարիան (86), իսկ վատագույն ցուցանիշները գրանցվել են Սոմալիում (10), Հարավային Սուդանում (11), Հյուսիսային Կորեայում (12), Սիրիայում (13):
Վարկանիշը կազմվում է «կոռուպցիայի ընկալման ցուցանշի» (CPI) հիման վրա, որը տատանվում է 0-100 բալանոց սանդղակում: Ընդ որում 0-ն նշանակում է «կոռուպցիայի ընկալման ամենաբարձր մակարդակ» (այսինքն, կոռուպցիային ամենամեծ հակվածությունը), իսկ 100-ը` «ամենացածրը»: