Բավ է պառակտվել
30-01-2015 15:24

Եռյակը երկուշաբթի կքննարկի «Շրջանառության հարկի մասին» օրենքը

Խորհրդարանական եռյակը («Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունները) որոշում է կայացրել երկուշաբթի ԱԺ-ի արտահերթ նիստի ժամանակ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի քննարկումը նախաձեռնելու մասին: Այդ մասին հունվարի 30-ին խորհրդարանական եռյակի նիստի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հակոբյանի խոսքով՝ երեք խորհրդարանական խմբակցությունները հանդես են գալիս «Շրջանառության հարկի մասին» օրենքը շրջանառության մեջ դնելու կապակցությամբ բողոքի ակցիաներ անցկացնող առևտրականների օգտին: «Ես լիազորված եմ հայտարարել երեք խորհրդարանական խմբակցությունների կողմից, որ մենք կաջակցենք առևտրականներին, որպեսզի կասեցնենք այդ օրենքը: Մենք խնդրում ենք քաղաքացիներին գտնվել Ազգային ժողովի շենքի մոտ խորհրդարանի նիստի ժամանակ», - ասել է Հակոբյանը, նշելով, որ երեք խորհրդարանական խմբակցությունները մտադիր են ԱԺ-ի խոսնակի հետ այդ հարցով հանդիպում խնդրել: Հիշեցնենք, որ ՀՀ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի համաձայն շրջանառության հարկի չափաբաժինը փոքր և միջին բիզնեսի համար (տարեկան մինչև 58 միլիոն դրամ) կրճատվել է 3,5%-ից մինչև 1% առևտրի սուբյեկտների համար: Միևնույն ժամանակ առևտրականները պետք է ապրանքի շրջանառության մասին փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններ, այլապես նրանց կտուգանեն: Սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները փոքր և միջին ձեռներեցներին հաճախ չեն ապահովում ապրանքի մասին փաստաթղթերով: