Բավ է պառակտվել
29-06-2019 16:39

Գազի գինը դեռ չի բարձրացել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է գազի սակագնի վերաբերյալ: Բաղրամյանն ասել է, որ սահմանին Հայաստանի համար ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, այսիքն փոխհատուցում է իր ներքին խնայողությունների հաշվին:
<<Պետությունը այդ հարցում որևէ պարտք չի կուտակում>>,-ասել է Բաղրամյանը:
ՀԾԿՀ նախագահի խոսքով, այս պահին մշակվում է փաստաթուղթ առաջիկա հինգ տարիների համար սահմանին Հայաստանին մատակարարվող գազի գնի ձևավորման մոտեցումների, որոշակի գնային մոդել ունենալու մասին։
<<Կարող է լինեն բանաձևեր, կարող է հաստատուն մեծություն լինի։ Հիմա փաստաթուղթը մշակվում է, երբ վերջնական որոշում կլինի, կներկայացվի քննարկման, կտեղեկացնենք, այժմ բանակցային պրոցես է ընթանում>> , - ասաց Գարեգին Բաղրամյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է բանակցությունների ավարտից հետո որևէ բան փոխվի և գումարային տարբերությունը ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ն վճարի, այլ այդ պարտավորությունը դրվի ժողովրդի վրա, Բաղրամյանը պատասխանեց. <<Ոչ, հնարավոր չի>>։

 

Արմինե Գևորգյան