Բավ է պառակտվել
13-02-2019 17:16

2019 թվականին գազի գինը Հայաստանում չի փոխվի․Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ վստահեցրել է, որ 2019 թվականին ներքին սպառողի համար գազի գինը չի բարձրանա։

“Ազգային շահերը պաշտպանելու համար անհրաժեշտություն կա շարունակել բանակցությունները հայ-ռուսական հարաբերությունների հարթակում և ԵԱՏՄ-ի շրջանակներում”,- ասել է նա չորեքշաբթի խորհրդարանում, պատասխանելով գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունների հեռանկարների մասին պատգամավորի հարցին:

Այդ ենթատեքստում վարչապետը բացառել է ներիքն պարտք կուտակելու հնարավորությունը “ԳԱզպրոմ Արմենիա” ընկերության հետ համաձայնության չհասնելու դեպքում։

“Ներկա պահին նման ոչ մի սխեմա չի գործում, հակառակը, մենք խնդիր ենք դնում “Գազպրոմ Արմենիա” ընկերության օպտիմալացման, կառավարման արդյունավետության բարձրացման”,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ չնայած սահմանին Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացմանը (150 ԱՄՆ դոլարից մինչև 165՝ հազար խոր․մետրի համար), ներքին սակագները կմնան անփոփոխ “Գազպրոմ Արմենիա”-ի ծախսերի կրճատման և ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման հաշվին։

Ռուսական գազի մատակարարումն ու բաշխումն Հայաստան իրականացնում է “Գազպրոմ Արմենիա” ՓԲԸ-ն (ՀԲԸ ”Գազպրոմի” 100 տոկոս դուստր ձեռնարկությունը): Ընկերությունը զբաղվում է նաև հանրապետության տարածքում գազի տեղափոխման, պահպանման, բաշխման և վաճառքի, գազատրանսպորտային համակարգի ր ստորգետնյա պահեստավորման հզորությունների վերակառուցման և ընդլայնման հարցերով:

Ներկայումս, Հայաստանում ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար սակագինը կազմում է 139 հազ. դրամ հազար խորանարդ մետրի դիմաց (առանց ԱԱՀ)՝ նախկին 146.7 հազար դրամի փոխարեն, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետրից ավել սպառող բաժանորդների համար սակագինը սահմանվել է 242.1 պ․մ․(վերջնական սակագինը հաշվարկվում է, պայմանական միավորը բազմապատկելով ԱՄՆ դոլարի միջին ամսական փախարժեքով)՝ նախկին 257.56 ԱՄՆ դոլարի փոխարեն։