Բավ է պառակտվել
13-01-2016 10:01

Ռուսական պատժամիջոցներից Թուրքիան 4,2 մլրդ դոլարի վնաս կկրի

Ռուսաստանում Վերականգնման և զարգացման եվրոպական բանկի մասնագետները հաշվել են, թե որքան կկազմեն Թուրքիայի տնտեսության կորուստները այս տարի՝ միայն ռուսաստանյան պատժամիջոցներով պայմանավորված: Վնասի չափը կկազմի մոտ 4,2 մլրդ ԱՄՆ դոլար: Չի բացառվում նաև ՀՆԱ-ի անկումը՝ 0,3-0,7%-ի չափով: Ռուսաստանյան պետական լրատվամիջոցի եզրակացությամբ՝ Անկարան չի կարողանալու տանել անցած տարվա նոյեմբերից Մոսկվայի սահմանած պատժամջոցների հետևանքները, նաև այն պատճառով, որ Թուրքիայի համար այդ ամենը անակնկալ էր: