Բավ է պառակտվել
09-09-2021 17:03

Թուրքիան կարող է վերաբացել իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն և առևտրային գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանը հինգշաբթի մամլո ասուլիսի ժամանակ ասաց, որ բանակցություններ են ընթանում ավիաընկերության ինքնաթիռների համար Թուրքիայի օդային տարածքը բացելու շուրջ:

Նա ասաց, որ ավիաընկերության գործունեության 6 տարվա ընթացքում նրա ինքնաթիռները միշտ թռիչքներ են իրականացրել Թուրքիայի օդային տարածքով, ինչպես թուրքական օդանավերն են թռչել Հայաստանի վրայով:

«Երբ մենք վերջին անգամ այս տարվա մարտին դիմեցինք Թուրքիային՝ մեզ մերժեցին: Այժմ մենք չենք թռչում Թուրքիայի օդային տարածքով, բայց բանակցում ենք, և կա դրական տեղաշարժ», - ասաց նա:

Խաչատրյանը հույս հայտնեց, որ այս հարցը շուտով կլուծվի:

2020 թվականի սեպտեմբերի 9-ից Թուրքիան արգելեց Հայաստանում գրանցված ինքնաթիռների մուտքն իր օդային տարածք:

«Արմենիա» ավիաընկերությունը հիմնադրվել է 2015թ․ վերջին, բաժնետոմսերի 100%-ը մասնավոր սեփականություն է: Ընկերության հիմնական գործունեությունը – ուղևորափոխադրում և բեռնափոխադրում: Ավիաընկերության հիմնական օդանավակայանն է համարվում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Ներկայումս «Արմենիա» ավիաընկերության նավատորմը բաղկացած է նոր սերնդի Boeing 737-500, Boeing 737-700 օդանավերից: