Բավ է պառակտվել
27-08-2018 10:28

ՊՆ․ Հայաստանը կարող է մրցակցել ռազմաարդյունաբերության որոշ ոլորտներում

Ներկայիս Հայաստանին շատ դժվար է մրցակցել ռազմական արդյունաբերության ոլորտում, մանավանդ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը և ԱՄՆ, սակայն, ինչպես շաբաթ օրը հայտարարել է Հայաստանի ռազմաարդյունաբերական գերատասչության ներկայացուցիչ Կամո Միրզոյանը “Բանակ - 2018 ֆորումի շրջանակներում տեղի ունեցած հայ-ռուսական բանակցությունների ժամանակ՝ կան ենթաոլորտներ, որտեղ Հայաստանը կարող է մրցունակ լինել”։
Նրա խոսքերով՝ Հայաստանի օտարերկրյա գործընկերները մեծապես հետաքրքրված են շարժվող թիրախների, մինչև 3 կմ հեռավորության վրա գտնվող մարդկանց, մինչև 4 կմ հեռավորության վրա գտնվող տեխնիկայի հայտնաբերման նոր ռադարներով և այլ նոր արտադրատեսակներով, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում։
Այս տարի Հայաստանի պաշտպանության նախարարությունը “Բանակ - 2018” ֆորումի շրջանակներում ներկայացրել է սպառազինության և զինվորական տեխնիկայի սեփական մշակման և արտադրության նորագույն նմուշներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, լազերային ու ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր և լոկատորներ։
Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նաև նշել է, որ տպավորված է T-90 սերիական արտադրության տանկի արդիականացված տարբերակով։ “Ես մտա տանկի թափք և համեմատեցի այն նախորդ տարբերակի և TTX հետ։ Անգամ աչքով է տեսանելի, որ սա ավելի կատարելագործված տանկ է”,-ասել է Միրզոյանը։
Ներկայումս Հայաստանն ինքը տանկեր չի արտադրում, բանակը զինված է արդիալանացված Т-72Б տանկերով։ Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ Հայաստանի ռազմական արդյունաբերությունը շեշտը դնում է հայրենական ՌԱՀ և Ռուսաստանի հետ համագործակցության վրա։
2015 թ․հունիսին համաձայնագիր էր ստորագրվել Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն․ դոլար պետական արտահանման վարկի տրամադրման մասին՝ ռուսական արտադրության սպառազինության ձեռքբերման նպատակով։ 2017 թ․ հոկտեմբերի 24-ին ստորագրված միջպետական համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 100 մլն․ դոլարի արտահանման վարկ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումները ֆինանսավորելու համար։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը զենքի վաճառք է իրականացնում Ադրբեջանին։