Բավ է պառակտվել
15-07-2021 17:10

Ապրիլ-մայիս ամիսներին աճել են Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները վերացնելուց հետո աշխատանքային միգրանտները կրկին սկսեցին մեկնել Ռուսաստան: Կա ևս մեկ առանձնահատկություն. վերջին 10 տարվա ընթացքում ավելի շատ գումար է մուտք լինում ոչ թե սեզոնային աշխատողներից, այլ Ռուսաստանում քաղաքացիություն ստացած և հաշվառման կանգնած հայերից:

2021-ի հունվար-մայիս ամիսներին քաղաքացիների Ռուսաստանից Հայաստան փոխանցումներն աճել են: Այդ մասին վկայում է ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրությունը: Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան փոխանցումները կազմել են գրեթե 290 միլիոն դոլար, մինչդեռ 2020 թվականի հունվար-մայիսին ՝ շուրջ 243 միլիոն դոլար:

Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակում (հունվար - մարտ) տրանսֆերտները նվազել են շուրջ 6% -ով (164մլն․ դոլարից մինչև 154 մլն դոլար): Նմանատիպ վիճակագրություն է գրանցում նաև «Բանկ Ռոսիի»-ին: Այդ տվյալների համաձայն՝ 2021 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել շուրջ 151 միլիոն ԱՄՆ դոլար:

Դա պայմանավորված է նրանով, որ 2020 թ.-ի առաջին եռամսյակը հիմնականում նախաճգնաժամային էր, աշխատանքային միգրանտներն, ընդհանուր առմամբ, աշխատում և վճարվում էին սովորական ռեժմով։ 2020-ի ապրիլ-մայիս ամիսներին, արգելափակումների սկսվելուն պես, զգալիորեն տուժեցին առևտրի, ծառայությունների և շինարարության ոլորտները, դրանց հետևանքով միգրանտների (ինչպես նաև հարազատներին գումար փոխանցող Ռուսաստանում մշտապես բնակվող հայերի) եկամուտները:

Այժմ դեպի Հայաստան տրանսֆերտները ակտիվորեն վերականգնվում են (սահմանների բացվելուն և սեզոնային աշխատողների Ռուսաստան մեկնելուն համընթաց): Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Ռուսաստանից փոխանցումներն աճել են գրեթե 70% -ով (78-ից 135 մլն դոլար):

Նշենք, որ «Բանկ Ռոսիի»ճի տվյալներով Ռուսաստանից Հայաստան փոխանցումների հիմնական մասը կատարում են Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտները: 2021 թվականի առաջին եռամսյակում նրանց բաժինը կազմել է գրեթե 80%: Մոտ 10 տարի առաջ ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից տրանսֆերտների հարաբերակցությունը գրեթե հավասար էր, բայց տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտների մասնաբաժինն անշեղորեն աճեց (ըստ երևույթին Հայաստանից Ռուսաստան բնակության մեկնելուն զուգահեռ՝ խմբ.): Միևնույն ժամանակ, որոշ Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնողների մի մասը դիմում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն և մշտական բնակության ստանալու համար (օրինակ ՝ մի քանի տարվա աշխատանքից հետո) և, ըստ ռուսական վիճակագրության, արդեն հաշվառնում են որպես ՌԴ ռեզիդենտ։