Բավ է պառակտվել
13-08-2018 17:39

Հայաստանում հակակրկտային ցանցներ կարտադրվեն

Արդեն շատ շուտով Հայաստանում իտալական տեխնոլոգիաներով աշխատաող հակակարկտային ցանցերի արտադրության գործարան կգործարկվի:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրում ձեռներեցների խաղողի և մրգատու այգիների պաշտպանության համար հակակարկտային ցանցերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում 7 տարի ժամկետով 2 % դրույքաչափով սուբսիդավորվող վարկեր են հատկացվում:
Նախարարը հավաստիացրել է, որ հայրենական արտադրության ցանցերի արժեքը ներկրվողից ավելի ցածր կլինի:
«Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ թանկարժեք այգիների պաշտպանության լավագույն միջոցը ցանցերն են», - իր էջին նշել է նախարարը: