Բավ է պառակտվել
28-08-2019 16:36

Ներկրողների պատճառով Հայաստանում ավտոմեքենաների դեֆիցիտ է

Հայաստանում նկատվում է ավտոմեքենաների դեֆիցիտ, գրել է “Ժամանակ”օրաթերթը։

“Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային կանոններով թելադրված ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը”,- գրել է թերթը։

Նշվել է, որ չնայած հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս ամիս կա, բայց մարդիկ սկսել են միջոցներ ձեռնարկել և նախօրոք ավտոմեքենա գնել։

“Բայց սրան զուգահեռ մեքենա վաճառողները, առիթից օգտվելով, վերջին շրջանում զգալի բարձրացրել են մեքենաների գները: Սա դեռ ամենը չէ. օրաթերթը տեղեկացավ, որ մեքենա ներկրողների մեծ մասը “պահեստավորել է” մեքենաները, որպեսզի դրանք վաճառեն հունվարի 1-ից հետո կրկնակի թանկ գնով”,- գրել է պարբերականը: