Բավ է պառակտվել
04-02-2021 16:11

Հայաստանում կսկսեն արդյունաբերական կանեփ աճեցնել

Հայաստանում մտադիր են սկսել արդյունաբերական կանեփի արտադրությունը, ասել է հինգշաբթի կառավարության նիստին փոխ-վարչապետ Տիգրան Ավինյանը։

Կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում ընդունեց տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին ծրագիրը:

Փոխվարչապետը նշել է, որ ծրագրի նպատակային գործողությունների առանցքում են գյուղատնտնեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծվող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը:

“Խոսքը, մասնավորապես, արդյունաբերական կանեփի մասին է, որի արտադրության բավականին դրական փորձ ունի ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինստանը։ Մենք նույնպես կփորձենք կարգավորումների առումով շատ արագ լուծումներ տալ”,- ասել է Ավինյանը:
Նա նշել է, որ արդեն պատրաստ է նախնական ըմբռնումը և կարգավորումները, հավելելով, որ խոսքը միայն արդյքժունաբերական կանեփի մասին է, ինչը զգալիորեն կակտիվացնի գյուղատնռեսականն հողօգտագործումը։
Հայաստանի գյուղատնտեսական հողերի շուրջ 40 տոկոսը չի օգտագործվում։ Մենք առաջ կմղենք այս նախաձեռնությունը՝ նաև այլ, բարձր արտադրողական և նշանակության կուլտուրաների աճեցման հնարավորությամբ։

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդյունաբերական կանեփի մշակման հարցը բազմաթիվ շահարկումների տեղիք է տալ․”կարևոր է, որ ճիշտ լուսաբանվի, որպեսզի հանրությունը հասկանա, ինչի մասին է խոսքը։

“Ցավոք, կանեփ ասելով այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է և տվյալ դեպքում խոսքը արդյունաբերական հումքի մշակման մասին է, որն իր հետ իհարկե զուգահեռ ռիսկեր ունի և այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան” Մենք պետք է շատ ուշադիր առաջ տանենք ծրագիրը”, - ընդգծել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ իրավապահ մարմինների հետ միասին կապահովվի լիակատար վերահսկողություն և կօգտագործվեն պետական ռեսուրսները` Սերմերի գործակալությունը և սելեկցիոն կայանը:
Նա նաեւ նշել է, որ նախատեսվում է նոր գործիքակազմ` ենթաինվեստիցիոն ծրագրեր, որոնք գյուղերում կստեղծեն ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր: Պետությունը կմասնակցի ծրագրերին, որպեսզի գյուղական շրջանների բնակիչները կարողանան իրականացնել իրենց նպատակները: