Բավ է պառակտվել
11-01-2022 21:16

Հայաստանում մտադիր են եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված ֆիզիկական անձանց եկամտահարկի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամլո ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց համար համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման հարցը ներառված է կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում։ Մենք մեծապես աջակցում ենք այս համակարգի ներդրմանը։ Երեկ մենք քննարկեցինք առողջության ապահովագրության համակարգի ներդրումը և եկանք այն եզրակացության, որ մեզ անհրաժեշտ է համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ առողջության ապահովագրության արդյունավետ և արդար համակարգ ունենալու համար»,- ասել է Փաշինյանը։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է առաջարկվող համակարգի ընդհանուր նկարագիրը՝ հայտարարագրման ներկայիս համակարգի հետ համեմատական վերլուծությամբ:։

Հանդիպմանը քննարկվել են նաև հայտարարագրման նպատակներին, պահանջներին, արդյունավետությանը, ծախսային մոտիվացիոն մեխանիզմներին, եկամտահարկից ծախսերի փոխհատուցման ուղղությունների բազմազանեցմանն առնչվող և այլ հարցեր:
Անդրադարձ է եղել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ առաջիկա անելիքներին:

Համակարգի արդյունավետ գործարկման համար Նիկոլ Փաշինյանը կարևորել է թվային գործիքակազմի կիրառումը և տեխնոլոգիական հարթակների ձևավորումը։ Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին համապատասխան։