Բավ է պառակտվել
11-03-2021 16:33

Հայաստանում նշել են բենզինի և դիզվառելիքի գների փոփոխության պատճառները և չեն բացառել թանկացումները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), հաշվի առնելով ՀՀ շուկայում արձանագրված բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, սեփական նախաձեռնությամբ 2020թ․ դեկտեմբերին և 2021թ․ հունվարին իրականացված մոնիթորինգի հիման վրա ուսումնասիրել և ներկայացրել է բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունների պատճառները։
2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է վառելիքի տարբեր տեսակների իրացման գների թանկացումներ 10-ից 30 դրամի սահմաններում։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բեզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները պայմանավորված են մի քանի հիմնական գործոններով, այդ թվում՝ միջազգային շուկայում իրավիճակով, ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկմամբ, ձեռքբերման գների բարձրացմամբ։
«Փետրվարի 19-ի տվյալներով 92 օկտանային թվթվ բենզինի գինը կազմել է 320 դրամ 1 լիտրի համար»,- ասվում է ուսումնասիրությունում։
ՏՄՊՊՀ-ն նշել է, որ բենզինի ձեռքբերման արժեքը ինքնարժեքում կազմում է շուրջ 86-ից 88 տոկոսը, մնացածը բաժին է ընկնում բեռնափոխադրման ծախսերին, տուչքերին և այլ ծախսերին։
«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ իրացնում են նախկինում ձեռքբերված խմբաքանակները, որոնց սպառումից հետո ստիպված կլինեն վառելիքը գնել ավելի բարձր գնով»,- ասվում է հաշվետվությունում։
Միաժամանակ, ՏՄՊՊՀ-ն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել հարցը և առաջիկայում հանդես կգա հրապարակմամբ տնտեսվարող սուբյեկտների կազմի հնարավոր փոփոխությունների, դրանց մասնաբաժինների և շուկաների կառուցվածքային այլ հարցերի վերաբերյալ:
Հայաստանի վիճվարչության տվյալներով 2021թ փետրվարին նույն տարվա հունվար ամսվա համեմատությամբ Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գներն ավելացել են 2,3 տոկոսով, 2020թ, փետրվարի համեմատությամբ նվազել են համապատասխանաբար 6,6 և 17,1 տոկոսով, իսկ 2020թ դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 5,4 և 6,2 տոկոսով ($1 – 525.93 դրամ)։