Բավ է պառակտվել
12-05-2021 17:02

Հայաստանում կրճատվել են գյուղատնետսական աշխատանքների ծավալները

Գարնանացանը և հերկը կրճատվել են սահմանամերձ շրջաններում առկա խնդիրների պատճառով, իսկ թռչնաֆաբրիկաներում արտադրությունը փլուզվել է՝ մասամբ սեփական անհոդության պատճառով:

2021 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում աշխատանքների ծավալները կրճատվել են: Այդ մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում գյուղատնտեսությունում արտադրությունն ու աշխատանքների ծավալը կրճատվել են 1% -ով: Բուսաբուծության ոլորտում այս ցուցանիշը նվազել է 2,5% -ով:

Տարեսկզբին արտադրվում է տարեկան բերքի միայն փոքր մասը, գործնականումոչինչ, բացի ջերմոցային մշակաբույսերից (բանջարեղեն, ելակ և ծաղիկներ): Դրանց պաշտոնապես գրանցված բերքն աճել է ավելի քան 10% -ով (խոսքը բնական ծավալների մասին է, այլ ոչ թե վաճառքի արժեքի):

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ընդհանուր վիճակագրությունը ներառում է ոչ միայն բերքը, այլև ընդհանուր առմամբ գյուղատնտեսական աշխատանքները, տվյալ դեպքում՝ գարնանային դաշտային աշխատանքները. գարնանացան մշակաբույսերի (գարի և կեր), ինչպես նաև բանջարաբոստանային կուլտուրաների ցանքը։ Գյուղատնտեսական վիճակագրության հիմնական մասը տարվա սկզբին ոչ թե բերքն է, այլ այդ աշխատանքները: Դրանք նվազել են` ոչ շատ, բայց և այնպես՝ նկատելի: Անկման պատճառներից մեկը սահմանային մի շարք շրջաններում աշխատանքների ծավալների կրճատումն է:

Անասունապահությանը ոլորտում ընդհանուր ցուցանիշը նվազել է մոտ 1%-ով: Մասնավորապես, ըստ պաշտոնական վիճակագրության, մսի (անասունների և թռչունների) վաճառքը մնացել է մոտավորապես 2020 թվականի հունվար-մարտ ամիսների մակարդակում: Այս դեպքում վիճակագրությունը կարող է չարտացոլել իրականությունը, քանի որ 2020 թ.-ի վերջին Լեռնային Ղարաբաղից մեծ քանակությամբ անասուններ բերվեցին Հայաստանի Հանրապետություն (Սյունիքի մարզ), ընդ որում այդ գլխաքանակի սպանդը այդ ժամանակահատվածոում լիարծեք չի հաշվառվել․ չնայած 2020-ի ամռանից հանրապետությունում պարռտադիր էր դարձել անասունների սպանդը սպանդանոցներում, բայց նախորդ տարվա վերջին ամիսներին և 2021-ի հունվար-փետրվար ամիսներին ֆորս-մաժորային պայմաններում գրեթե անհնար էր ամբողջությամբ հետևել անասունների տեղաշարժին և մսի վաճառքին:

Կաթի արտադրության ոլորտում գրեթե պահպանվել է նախորդ տարվա մակարդակը, մինչդեռ ձվի արտադրությունը կրճատվել է գրեթե 20%-ով: Անցյալ տարի, կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, գործարանները չկարողացան գնել ածան հավերի նոր գլխաքանակ` արտադրության անհրաժեշտ մակարդակը պահպանելու համար: Արտակարգ իրավիճակի պատճառով շատ երկրներում արգելք դրվեց ռազմավարական նշանակության սննդամթերքի (առավել ևս դրանց արտադրության միջոցների համար, ինչպիսիք են ածան հավերը և բրոյլները) վաճառքի վրա։

Նկատենք, որ, ինչպես ավելի վաղ գրել էինք, մի քանի տարի շարունակ Հայաստանի թռչնաբույծների միությունը հանդես էր գալիս Հայաստանում այդպիսի արտադրություն ստեղծելու օգտին, բայց պետությունը աջակցություն չէր ցուցաբերում, իսկ Միության մեջ ընդգրկված ֆաբրիկաները չէին ցանկանում գումար ծախսել դրա վրա։ Ֆորս-մաժորային պայմաններում նման «լիբերալ-շուկայական» կուրսը հանգեցրեց ձվի` սոցիալական կարևոր նշանակության արտադրանքի (քանի որ կալորիականությամբ այն գրեթե հավասար է մսին, բայց մեկ կիլոգրամի հաշվարկով շուրջ երկու անգամ էժան է) պակասի: