Բավ է պառակտվել
18-01-2022 12:27

Հայաստանում 300 հազ․ դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով

Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց “Անկանխիկ գործառնությունների մասին” և մի շարք հարակից օրենքները։ Նախագծի օգտին քվերակել է 66 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 5։ Այս մասին հայտնում է Armbanks ֆիանանսաբանկային պորտալը։

ԿԲ փոխտնօրեն Վախթանգ Աբրահամյանը հայտնեց, որ այդ նախագծով նապատեսվում է կարգավորել իրավահարաբերություններն անկանխիկ եղանակով վճարումների ոլորտում։ Օրենքով կարգավորվող հիմնական ոլորտներն են ապրանքների համար վճարումները, գույքի օտարումը, ապրանքների օգտագործումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, աշխատավարձերը և այլն։

Հիմնական կարգավորումը վերաբերում է հետևյալին․ ֆիզիկական անձանց կողմից կատարվող կանխիկ գործարքների շեմը սահմանվում է 300 հազ․ դրամ։ Այդ գումարը գերազանցող ցանկացած գործառնություն պետք է կատարվի անկանխիկ եղանակով։ Բացի այդ, սահմանվել են մի շարք ոլորտներ, որտեղ նշված շեմը զրոյական է, օրինակ՝ պետբյուջե վճարումներ և մուտքեր, առողջապահություն, կրթություն, իրավաբանական ծառայություններ”,- ասել է նա։

Աբրահայանը նշեց, որ 300 հազ․ դրամի շեմն ընտրվել է, այդ թվում՝ ուսումնասիրությունների և գործառնությունների փաստացի ծավալների հիման վրա։ Նա նշեց, որ անցումն անկանխիկ վճարումներին լայն առումով թվային տնտեսության ձևավորման բաղադրիչ է։

“Սահմանվել է փուլային ռեժիմ․ կարգավորումն ուժի մեջ կմտնի 2022թ․ Երևանում, 2023թ․ ՝ մարզկենտրոններում, 2024թ․՝ Հայաստանի ողջ տարածքում”,- ասել է նա։

Աբրահամյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվում է անկանխիկ վճարումների և էլեկտրոնային գնումների ծավալի աճ, ինչը պայմանավորված է ինչպես կորոնավիրուսով, այնպես էլ տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացմամբ ()$1 - 481,49 դրամ)։