Բավ է պառակտվել
10-08-2022 16:47

Հայաստանում քննում են Globbing-ի, ONEX-ի և «Հայփոստ»-ի ծառայության անբարեխիղճ մրցակցության հարցը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ հարուցել է վարույթներ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:
Ինչպես նշվում է ՄՊՀ-ի հաղորդագրությունում, վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։